00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsВазген Манукян
Вазген Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀԽ նոր նախագահի հավանական թեկնածուներից է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Վազգեն Մանուկյանի գործընկերները համաձայն չեն իշխանության այն տեսակետի հետ, թե Մանուկյանը չէր պահպանում քաղաքական չեզոքությունը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Выступление Алена Симоняна во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան

«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո խորհրդի նրա գործընկերները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չեն համաձայնել իշխող թիմում առկա այն տեսակետի հետ, թե Մանուկյանը չէր պահպանում քաղաքական չեզոքությունը: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ես նաև նախորդ ՀԽ-ում եմ եղել, և մենք անընդհատ հանդիպել ենք և՛ նախարարների հետ, և՛ վարչապետի, և՛ նախագահի հետ»,- գրում է թերթը:

Մանուկյանն, ի դեպ, ավելի վաղ հայտարարել էր, թե հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից փորձել է պարզել` արդյո՞ք վարչապետը խոսել է այդ մասին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է` վարչապետի և Մանուկյանի միջև հանդիպում, զրույց չի եղել։

Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀԽ նոր նախագահի հավանական թեկնածուներից է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Ինչն է նորություն Սարհատ Պետրոսյանի դիմումի մեջ Ավինյանի համար

Նշենք, որ Մանուկյանի փեսան Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից վերջերս ազատվելու դիմում գրած Սահրատ Պետրոսյանն է»:

Հիշեցնենք` Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 13-ին հրաժարական տվեց։ Իր հրաժարականի նամակում նա նշել էր, որ մեր երկրում ձևավորվել է ատելության աննախադեպ մթնոլորտ և այդ պայմաններում իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է աննպատակահարմար։

Председатель комитета по градостроительству Армении Ваагн Вермишян ответил на вопросы журналистов по окончании выездного заседания рабочей группы по вопросам бездомных и учета времянок в Ширакской и Лорийской областей Армении (3 августа 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Այդ մարդը մի քիչ իր տեղում չէր. Քաղաքաշինության կոմիտեի նախագահը` Սարհատ Պետրոսյանի մասին

Նշենք, որ Վազգեն Մանուկյանը 1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր: Եղել է ԱԺՄ վարչության առաջին նախագահը, Հայաստանի երկրորդ հանրապետության առաջին վարչապետը: 1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: 1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը: 

1992 թ. սեպտեմբերին Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 1993 թ. օգոստոսին ազատվել է պաշտոնից: 1990-2007 թթ. Վազգեն Մանուկյանը եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009 թ. մարտից ՀՀ Հանրային խորհրդի նախագահն էր:

Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։ Հայտարարության մեջ նա ներկայացրել էր ամբողջ եղելությունը և նշել, որ այն ունի միայն մասնագիտական պատճառներ՝ տարվող ոլորտային քաղաքականությամբ պայմանավորված, և ոչ ոք թող չփորձի այնտեղ ինչ-ինչ քաղաքական նկատառումներ կամ ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված պատճառներ փնտրել։

 

Լրահոս
0