ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնասպանության գործով կարևորագույն վկան վերադարձել է Հայաստան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ավելի վաղ թերթը գրել էր, որ Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանը:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն էլ գրել էր, որ Հայկ Հարությունյանի վկա Ն.Հ-ին մահից առաջ դժգոհել էր, թե տարիներ շարունակ մաքուր է ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճան է սպառնում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել:
Երբ նա վարչության պետ է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, և գործը դատական վախճան չի ունեցել:
«Ինչևէ, դեպքից կարճ ժամանակ անց վկան հեռացել էր Հայաստանից: ՔԿ-ից էլ տեղեկացրել էին, որ գործով վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ մի քանի օրից կվերադառնա Հայաստան: Եվ ահա նա վերադարձել է»,-գրում է թերթը:
Հիշեցնենք` Հայկ Հարությունյանի դին հայտնաբերվել էր սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատանը:
Հայկ Հարությունյանի մահվան գործով վկան հեռացել է Հայաստանից. ՔԿ
Նախնական տեղեկություններով` Հարությունյանը ինքնասպանություն է գործել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ:
Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` Ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը։ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանակիր է։
Հայկ Հարությունյանը չի պատկերացրել, որ հնարավոր է կալանավայրում հայտնվի. Անդրանիկ Քոչարյան
Հիշեցնենք, որ 2019թ.-ի մայիսին տեղեկություն տարածվեց, որ Հայկ Հարությունյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1 գործի շրջանակում։