00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կոշկակարները պետք է իմանան այս մասին. փորձագետը` ԵԱՏՄ–ում ապրանքների մակնշման մասին

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցМастер по ремонту и пошиву обуви. Архивное фото
Мастер по ремонту и пошиву обуви. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Անտիկոնտրաֆակտ 2019»–ի շրջանակում արտադրողների և արտահանողների համար հարցեր են մշակվում կեղծիքներից առանց վնասի պաշտպանվելու, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ ապրանքների տեղափոխման գործընթացում բարդություններից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Ամեն տարի մոտավորապես մինչև 1.5 մլն զույգ կոշիկ է Հայաստանից ՌԴ շուկա արտահանվում և կոշիկի հայաստանյան արտադրողներին պետք է իրազեկել մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը իրենց արտադրանքի համար պարտադիր մակնշման պահանջի մասին։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրինևը։

«Մարտի 1-ից Ռուսաստանը Հայաստանից ներկրվող կոշիկի մակնշման պահանջ է մտցնում։ Դուք բավական մեծ ծավալ եք մատակարարում. Հայաստանից ՌԴ շուկա տարեկան շուրջ 1.5 մլն զույգ կոշիկ է արտահանվում, ընդ որում, դրանք մեծ արտադրություններ չեն, որոնք փոքր խմբաքանակ են մատակարարում»,–ասաց Վիկտոր Գրինևը։

Նրա խոսքով`  անհրաժեշտ է նաև որոշել` ինչպես աջակցել այդ մատակարարումներին, որպեսզի Ռուսաստանի կողմից մտցվող մակնշումը խոչընդոտ չհանդիսանա հայ արտադրողների համար։

Депутат от фракции Процветающая Армения Вардан Гукасян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Կպառկացնենք ասֆալտին ու կտանք պատերով` բառի բուն իմաստով». ո՞ւմ վրա է զայրացել Փաշինյանը

Հարցին` տեղափոխման ժամանակ բարդություններից խուսափելու համար ինչպե՞ս մինչև մարտի 1-ը կոշիկի մատակարարներին իրազեկել մակնշման անհրաժեշտության մասին, Գրինևը պատասխանեց, որ դետալներն այս պահին մշակման փուլում են։

«Ամենայն հավանականությամբ, այդ մասին նրանց պետք է տեղեկացնեն ազգային օպերատորները»,–նշեց նա։

Ինչպես պաշտպանել ԵԱՏՄ սպառողներին. Մինասյանը խոսել է կեղծ ապրանքների դեմ պայքարի մասին

Գրինևն ընդգծեց, որ առաջնահերթություններից մեկը երկրների միջև ապրանքների անխոչընդոտ շարժն ապահովելու հարցն է, որը տարբեր երկրներ յուրովի են լուծում։

«ԵԱՏՄ–Ռուսաստան խոշորագույն շուկան արդեն իսկ որոշում է ընդունել չորս ապրանքների մակնշման վերաբերյալ, իսկ առաջիկայում նախատեսվում է մակնշում կիրառել ևս 12 անուն ապրանքների համար», – նշեց նա` ավելացնելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը հետագայում նախատեսում է ընդլայնել այդ ցանկը։

Եվրասիական տնտեսական միության երկրները մինչև մյուս տարվա հունվարի 1-ը պետք է կողմնորոշվեն կոշիկի մակնշման ազգային օպերատորի հարցում։ Համապատասխան որոշումն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։  Ինչպես նշվում է փաստաթղթում, դա արվում է մակնշված կոշիկի արտադրանքի անխոչընդոտ շրջանառության ապահովման նպատակով։

Показ моделей мехового манто  - Sputnik Արմենիա
Շինշիլայի շուքը. ԵԱՏՄ–ն օգնել է, որ հայերը մուշտակ կարելով փող աշխատեն

Ընդ որում, մինչև այդ օրը պետք է պատրաստ լինի նաև միության անդամ երկրների օպերատորների փոխգործակցության համակարգը։ Այն իրականացվելու է ԵԱՏՄ միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ 2016 թվականին ԵԱՏՄ երկրներում մտցվել է մուշտակների և մորթե իրերի պարտադիր մակնշում` RFID պիտակներով։

Դեկտեմբերին կսկսեն մակնշել օծանելիքը,  լուսանկարչական ապարատները, անվադողերը, ինչպես նաև թեթև արդյունաբերության որոշ ապրանքներ, այդ թվում` վերարկուները, բաճկոնները, սպիտակեղենն ու սփռոցները։

Ժամանակն է միմյանցից սովորելու. Սուրեն Գյուրջինյանը` ԵԱՏՄ–ում էներգախնայողության մասին

Փաթեթավորման վրայի հատուկ երկչափ կոդերով  ցանկացած գնորդ կկարողանա իր հեռախոսի օգնությամբ ստուգել արտադրանքի օրինական լինելը։

Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային խորհրդաժողովը Երևանում մեկնարկել է նոյեմբերի 12–ին։ Այն նվիրված է արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերին։

Լրահոս
0