Հատկապես ավտոմեքենաներում գազի բալոնների տեղակայման հետ կապված քիչ չեն դեպքերը, երբ վարորդները գազաբալոնները տեղադրում են ոչ թե համապատասխան լիցենզավորված ընկերությունում, այլ ծանոթ «գազավիկների» միջոցով, իսկ դա լի է վտանգավոր հետևանքներով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։
Գազաբալոնների մասին փաստաթղթի բացակայությունը կարող է մինչև 1 մլն դրամ արժենալ
«Փորձարկում չանցած գազաբալոնների թվաքանակն ուղղակի հսկայական է, հետևաբար, դրանց անվտանգ շահագործման հարցը մնում է խնդրահարույց: Կա նաև ճնշման խնդիրը: Բարձր ճնշումն իրականում օգուտ չի տալիս վարորդներին, այլ բերում է գազաբալոնների արագ մաշվածության: Ցավոք սրտի, իրազեկ ու պարտաճանաչ վարորդների թվաքականկն էլ քիչ է»,- նշում է Մկրտիչ Տիգրանյանը:
Փորձագետի տեղեկացմամբ՝ շուրջ երեք տարի է, ինչ քննարկվում է գազաբալոնների անվտանգ շահագործմանն ու սերտիֆիկացմանն առնչվող օրենսդրական նախագիծը, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ այն կընդունվի ու կդրվի շրջանառության մեջ:
Հայաստանը գազաբալոններ կարտադրի, հետո նաև` ավտոմեքենաներ. գործարարների խոստումը Փաշինյանին
Մկրտիչ Տիգրանյանի փոխանցմամբ՝ հարցն այնքան կարևոր է, որ ԵԱՏՄ կառույցի ներսում ձգտում են միասնականացնել ու նույնականացնել ընդհանուր նորմատիվային ակտերը, բայց դրա համար անհրաժեշտ է, որ մինչև 2020 թվականը մեր նախագիծն ընդունվի Հայաստանում, որպեսզի հետագայում մեր վարորդները ԵԱՏՄ երկրներ մեկնելիս խնդրի առջև չկանգնեն: