00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիբոյեդով գյուղի «կանաչ» և «կապույտ» հյուրերը. երեխաներն արդեն ռուսական կենտրոն ունեն

© Sputnik / Asatur YesayantsДелегация во главе с послом России в Армении Сергеем Копыркиным открыла в школе села Грибоедов центр русского языка (12 ноября 2019). Армавир
Делегация во главе с послом России в Армении Сергеем Копыркиным открыла в школе села Грибоедов центр русского языка (12 ноября 2019). Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում ռուսաց լեզվի կենտրոն է բացել ու ծառատունկ կազմակերպել Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան պուրակում։

Ժաննա Պողոսյան, Sputnik

Ավտոմեքենայի պատուհանից հայկական բոլոր գյուղերն իրար նման են թվում։ Անցնում ենք Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի առաջին տների կողքով, որոնք ոչնչով չեն տարբերվում հայկական մյուս գյուղերի տներից։ Մեքենայից դուրս ենք գալիս ընդամենը 2 հազար բնակչություն ունեցող գյուղի միակ դպրոցի մոտ, որի դիմաց երիտասարդ տղամարդու քանդակ է, իսկ կողքի վահանակին գրված է. «Վաչե Ռոստոմյան»։

© Sputnik / Asatur YesayantsՎաչե Ռոստոմյանի անվան դպրոց
Գրիբոյեդով գյուղի «կանաչ» և «կապույտ» հյուրերը. երեխաներն արդեն ռուսական կենտրոն ունեն - Sputnik Արմենիա
Վաչե Ռոստոմյանի անվան դպրոց

– Ո՞վ է նա, – հարցնում եմ կողքս կանգնած տղամարդուն, որը դպրոցի տնօրեն Էդվարդ Պետրոսյանն է։

– Վաչեն։ Նա ապրել է այն տանը, – ասում է նա ու մատով ցույց տալիս աջ կողմը, իսկ հետո շրջվելով մեջքով դեպի դպրոցը` ցույց է տալիս, թե որ կողմում է նրա գերեզմանը։ – Վաչեն ղարաբաղյան պատերազմի հերոս է։ Զոհվել է 30 տարեկանում։ Նույնիսկ չի հասցրել ամուսնանալ։

Члены Межпарламенской комиссии по сотрудничеству Федерального Собрания России в Сокровищнице ААЦ (7 ноября 2019). Эчмиадзин - Sputnik Արմենիա
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում

Վաչե Ռոստոմյանի և պատերազմի ևս երկու հերոսների շիրիմները գտնվում են գյուղի գլխավոր հուշարձանի մոտ։ Քարե հուշարձանի վրա փորագրված են հայ ժողովրդի համար երեք կարևորագույն թվեր` 1915, 1941, 1988` Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և ղարաբաղյան շարժման սկսվելու տարիները։ 1941 թվականի տակ փորագրված են ՀՄՊ բոլոր հերոսների անունները։ Հայերը բնակություն են հաստատել գյուղում 19–րդ դարի սկզբին։ Այստեղ բոլորը «եկվորներ» են համարվում. ոմանք փախել է Արևմտյան Հայաստանից ցեղասպանության ժամանակ, ոմանք էլ` Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ։

«Հայերեն գիտեմ». Արթուր Դանիելյանը` հայերի, Ռուսաստանի ու հայկական խոհանոցի մասին

Հայկական բոլոր գյուղերն իրականում նման են իրար. դրանցում արտացոլված է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը։ Բայց գյուղը մեծանուն ռուս դիվանագետ, բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի պատվին անվանելը հետաքրքիր գրավչություն է հաղորդում, որը չկա այլ հայկական գյուղերում։ Գյուղում «Ռուսաստանի հոտ» է գալիս. մանկապարտեզի ցանկապատը ներկված է ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական դրոշի գույներով, այստեղ հաճախ են այցելում ռուս սահմանապահները, որոնք հսկում են Արմավիրի մարզում սահմանի 72 կմ հատվածը, այդ նույն դպրոցում այսօր ռուսաց լեզվի կենտրոն են բացում։

– Իսկ ինչո՞ւ է գյուղը կոչվել Գրիբոյեդովի պատվին, – հարցնում եմ տնօրենին։

– Մեր գյուղը հեռու է հիմնական ճանապարհից, այնպես որ, հնարավոր է, Պարսկաստանից Ռուսաստան գնալիս Գրիբոյեդովն անցել է մեր գյուղով։ Ամեն դեպքում մենք ուզում ենք մտածել, որ անցել է, – ժպտում է նա։ ԽՍՀՄ–ի ժամանակներում բազմաթիվ գյուղեր և քաղաքներ են անվանափոխել։ Այդ ժամանակ թուրքական Քյոլանլի գյուղը կոչել են ի պատիվ Գրիբոյեդովի։

Մենք զրույցի ենք բռնվում` սպասելով բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական պատվիրակության ժամանմանը, որոնց թվում էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը և Ալեքսեյ Սանդիկովը, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին և ուրիշներ։ Ծրագրում ոչ միայն դպրոցում ռուսական կենտրոնի բացումն է, այլ նաև մանկապարտեզի մոտ Գրիբոյեդովի անվան պուրակում նախատեսված ծառատունկը։

Գյուղ ժամանած պաշտոնյաները գրեթե միանգամից վերցնում են բահերը և տնկում ապագա ծառերի տնկիները` 12 հատ պավլովնիա։

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Կոպիրկին
Գրիբոյեդով գյուղի «կանաչ» և «կապույտ» հյուրերը. երեխաներն արդեն ռուսական կենտրոն ունեն - Sputnik Արմենիա
Սերգեյ Կոպիրկին

– Սա այս վայրերում տարածված ծառի տեսա՞կ է, – հարցնում եմ բահով աշխատող պատգամավոր Նարեկ Մկրտչյանին, որը ծնունդով Արմավիրի մարզից է։

– Ոչ, բայց արդեն տարածվում է, ծառերի այս տեսակը շատ արագ է աճում և հաշված ամիսներ անց հասնում է 15 մետր բարձրության, – ասում է նա։

Ծառատունկին մասնակցում են նաև ռուս սահմանապահները։ Երկու փոքրիկներ, գլուխները հանած մանկապարտեզի պատուհանից, մատներով ցույց են տալիս հավաքված բազմությանը։

– Ինչ–որ բա՞ն եք հաշվում, – մոտենում եմ նրանց։

– Այո, կանաչ քեռիներին, – պատասխանում են տղաները. սահմանապահներն աչքի են ընկնում իրենց կանաչ համազգեստով։

– Իսկ դուք առաջին անգա՞մ եք տեսնում նրանց։

– Ոչ, – արագ ասում է մեկը և դիմում ընկերոջը, – արի հիմա էլ կապույտներին հաշվենք, – և երեխաները կտրուկ կորցնում են իմ հանդեպ հետաքրքրությունը ու շարունակում հաշվել կապույտ կոստյումներ հագած պաշտոնյաներին։

Հայաստանն իր ապագան Ռուսաստանի՞ հետ է կապում, թե՞ ԵՄ–ի. պատասխանում է Մնացականյանը

Ծառատունկից հետո գյուղացիները և նրանց «կապույտ» ու «կանաչ» հյուրերը մոտենում են գյուղի գլխավոր հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհում։ Ծրագրի մեխը դպրոցում ռուսական կենտրոնի բացումն է։ Երեխաներն արդեն նստած են դասարանում։

© Sputnik / Asatur YesayantsՊատվիրակությունը ծաղիկներ է խոնարհում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի մոտ
Գրիբոյեդով գյուղի «կանաչ» և «կապույտ» հյուրերը. երեխաներն արդեն ռուսական կենտրոն ունեն - Sputnik Արմենիա
Պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի մոտ

Սերգեյ Կոպիրկինը սկսում է ելույթը` ողջունելով աշակերտներին.

«Դուք այս կենտրոնի տերերն եք, և մենք հուսով ենք, որ այն ոչ միայն կօգնի ամրապնդել ռուսաց լեզուն, գրականությունն ու մշակույթը, այլև ավելի հետաքրքիր կդարձնի ձեր կյանքը»։

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Կոպիրկին
Գրիբոյեդով գյուղի «կանաչ» և «կապույտ» հյուրերը. երեխաներն արդեն ռուսական կենտրոն ունեն - Sputnik Արմենիա
Սերգեյ Կոպիրկին

Դեսպանից հետո ելույթ են ունենում մարզպետը, պատգամավորները։ Երեխաները հանգիստ, բայց առանց խանդավառության լսում են ճառերը. 10–ամյա երեխաների համար դժվար է լսել մեկ մեծահասակի` ուսուցչին, իսկ այստեղ մեծահասակները երեխաներից շատ են։ Հատկապես մռայլ տեսք ունի սպիտակ ժապավենով աղջիկը։

– Ինչո՞ւ ես այդքան տխուր, – շշնջալով հարցնում եմ նրան։

– Մեզ ասացին, որ այսօր հյուրեր են գալու, և դաս չի լինելու։

– Դրա համար ես տխրե՞լ։

– Հա՛։ Մեզ մոտ այսօր ռուսերենի դաս պետք է լիներ։ Ես անգիր էի արել «Փիղը և Մոսկան» (Իվան Կռիլովի առակը` խմբ.) և շատ էի ուզում պատասխանել։

Այդ ընթացքում ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, թարգմանելով հայտնի հայերեն արտահայտությունը, ասում է.

«Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Այս զուտ հայկական արտահայտությունը հիանալի բնութագրում է հայ ժողովրդին։ Հայերի համար ռուսերենը երբեք օտար լեզու չի եղել»։

Հայաստանը և Ռուսաստանը կզարգացնեն համագործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում

Աղջիկը, որը տխրել էր Կռիլովի առակը ուսուցչուհուն պատմելու բաց թողած հնարավորության համար, Սանդիկովի ելույթի վերջում համադասարանցիների հետ ծափահարում է։ Կենտրոնի պատերը զարդարող Ալեքսանդր Գրիբոյեդովի, Լև Տոլստոյի, Ալեքսանդր Պուշկինի և ուրիշների դիմանկարները վկայում են` աշակերտուհին դեռ շատ առիթներ է ունենալու ռուսաց լեզվի և մշակույթի իմացությամբ փայլելու։

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը
Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը - Sputnik Արմենիա
1/5
Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը
© Sputnik / Asatur YesayantsԱրմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան - Sputnik Արմենիա
2/5
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան
© Sputnik / Asatur YesayantsԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը
ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը - Sputnik Արմենիա
3/5
ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը
© Sputnik / Asatur YesayantsԳրիբոյեդովի և մյուս գրողների դիմանկարները
Գրիբոյեդովի և մյուս գրողների դիմանկարները - Sputnik Արմենիա
4/5
Գրիբոյեդովի և մյուս գրողների դիմանկարները
© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը
Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը - Sputnik Արմենիա
5/5
Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը
1/5
Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը
2/5
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան
3/5
ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը
4/5
Գրիբոյեդովի և մյուս գրողների դիմանկարները
5/5
Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը
Լրահոս
0