00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsЧлены Межпарламенской комиссии по сотрудничеству Федерального Собрания России в Сокровищнице ААЦ (7 ноября 2019). Эчмиадзин
Члены Межпарламенской комиссии по сотрудничеству Федерального Собрания России в Сокровищнице ААЦ (7 ноября 2019). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովն այցելեց Ծիծեռնակաբերդ, հայերի համար սուրբ վայր` Էջմիածին քաղաք, ինչպես նաև նվերներով ուրախացրեց Մայակովսկու անվան դպրոցի երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հայկական դպրոցներում հայ–ռուսական միջոցառումներ կազմակերպելը բավականին հարմար է. միայն սպիտակ փուչիկներ ես գնում, որովհետև հայկական եռագույնի երկու գույները` կարմիրն ու կապույտը, առանց այդ էլ շատ են լինում։

Երևանի Վլադիմիր Մայակովսկու անվան դպրոցում դա էլ չպահանջվեց։ Այդ դպրոցը Հայաստանի միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ հիմնականում ռուսերենով են դասավանդում։ Դպրոցում գերակշռում են ռուսական դասարանները, որտեղ դպրոցականների ուսուցումն իրականացվում է ռուսական ծրագրով։ Այնպես որ դպրոցը ռուսական դրոշի գույներով զարդարելը նորություն չէր։

Այսօր այս դպրոցում սպասում էին հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ժամանմանը` համանախագահների` ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու Դաշնության խորհրդի ղեկավար Յուրի Վորոբյովի գլխավորությամբ։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի Վլադիմիր Մայակովսկու անվան դպրոցում
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Երևանի Վլադիմիր Մայակովսկու անվան դպրոցում

Դպրոցում նախատեսված հանդիսավոր միջոցառման մասին էր «մատնում» ոչ միայն ձևավորումը, այլ նաև դպրոցականների անսովոր զսպվածությունը։

Ոչ ոք չէր վազվզում, աղմուկ–աղաղակ չէր բարձրացնում։ Խելոք կանգնել էին։ Հարցին` գիտե՞ն, թե ովքեր են հյուրերը, խորամանկ ժպիտով պատասխանում էին. «Ռուսները»։

Չգտանք մի երեխայի, որ կարողանար հիշել ու ասել պատվիրակության պաշտոնական անվանումը, թեկուզ այն գործառույթները, որ կատարում է հանձնաժողովը, բայց բոլոր երեխաները ինտուիտիվ գիտեին` հայերն ու ռուսները բարեկամություն են անում։

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորները` դպրոցում
Պատգամավորները` դպրոցում - Sputnik Արմենիա
1/4
Պատգամավորները` դպրոցում
© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորները` դպրոցում
Պատգամավորները` դպրոցում - Sputnik Արմենիա
2/4
Պատգամավորները` դպրոցում
© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորները` դպրոցում
Պատգամավորները` դպրոցում - Sputnik Արմենիա
3/4
Պատգամավորները` դպրոցում
© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորները` դպրոցում
Պատգամավորները` դպրոցում - Sputnik Արմենիա
4/4
Պատգամավորները` դպրոցում
1/4
Պատգամավորները` դպրոցում
2/4
Պատգամավորները` դպրոցում
3/4
Պատգամավորները` դպրոցում
4/4
Պատգամավորները` դպրոցում

Որոշ ժամանակ անց հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ և Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարի տեղակալ Յուրի Վորոբյովը պիտի ասեր.

«Մեզ` մեծահասակներիս համար, այսօր ամենակարևոր և հաճելի գործն է` մաղթել այս երեխաներին մեր երկու ժողովուրդների բարեկամությունը։ Այնպիսի բարեկամություն, որն ունի մեր սերունդը և ունեցել են նախորդ սերունդները»։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Վորոբյով
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Յուրի Վորոբյով

Դպրոցում հետաքրքիր ավանդույթ կա. յուրաքանչյուր սեպտեմբերի 1–ին ավագ դպրոցականներն առաջինդասարանցիներին են փոխանցում դպրոցի նշանաբանը` Վլադիմիր Մայակովսկու տողերը. «Светить всегда, светить везде, до дней последних донца, светить - и никаких гвоздей! Вот лозунг маяковца»։

Դպրոցի միջոցառումների ժամանակ էլ են փորձում ինչ–որ բան հանձնել «նորեկներին»։ Այս անգամ որոշել էին մի նկար տալ, որը նկարեցին հենց հյուրերի ներկայությամբ։ Ստացվեց «խաղաղության նկար»` դաշտում` տնակ, ծառեր, իսկ վերևում` շողացող արև։

© Sputnik / Asatur YesayantsՄայակովսկու անվան դպրոցում
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Մայակովսկու անվան դպրոցում

«Երեխաներ, ձեզ մոտ կարծես գիշեր է ստացվել։ Ինչո՞ւ եք երկինքն այդքան կապույտ նկարել», – հարցրեց Վորոբյովը փոքր նկարիչներին։

Ու մինչ երեխաները, որոնք չէին տեսել ռուս պաշտոնյայի աչքին սովոր մոսկովյան մոխրագույն երկինքը, զննում էին իրենց հայկական վճիտ կապույտ երկինքը` մտածելով` ինչը այն չէ այս երկնքի հետ, «օգնության» հասավ Ալեն Սիմոնյանը։

«Նկարը կչորանա, ցերեկ կլինի», – կատակեց նա։

© Sputnik / Asatur YesayantsՄայակովսկու անվան դպրոցում
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Մայակովսկու անվան դպրոցում

Միջոցառումից հետո պատգամավորների պատվիրակությունն այցելեց «Ծիծեռնակաբերդ» ու ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ։

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորները` Էջմիածնում
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Պատգամավորները` Էջմիածնում

Այցելության վերջին կետը Էջմիածինն էր, որտեղ պատվիրակությունը ծանոթացավ թանգարանի ցուցանմուշներին, գանձարանին, ինչպես նաև մայր տաճարին։ Թանգարանային էքսկուրսիան վարեց քահանան` առանց թարգմանչի։ Առանց ակցենտի, մաքուր ռուսերենով պատմեց քրիստոնեության պատմությունը։

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորները` Էջմիածնում
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Պատգամավորները` Էջմիածնում

«Ձեզ հավանաբար արդեն պատմել են` Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին պետությունն է», – սկսեց քահանան, ինչին ի պատասխան ռուս պաշտոնյաները գլխով արեցին ու ժպտացին։ Նրանք արդեն երկրորդ օրն են Հայաստանում, շփվել են տասնյակ հայերի հետ, և երևի յուրաքանչյուր երկրորդ հայը հպարտորեն պատմել է այդ մասին։

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորները` Էջմիածնում
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Պատգամավորները` Էջմիածնում

Քահանան ցույց տվեց ոսկեջրած հայոց այբուբենը։ Բացատրեց, որ հայոց այբուբենը սկսվում է «Ա» տառով, որը «Աստված» բառի առաջին տառն է, և ավարտվում «Ք» տառով` «Քրիստոս»։ Պետդումայում կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավոր Նիկոլայ Օսադչին ապշեց.

«Այս տառը խաչի է նման։ Հենց այդպես էլ մտածվա՞ծ է եղել»։

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորները` Էջմիածնում
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Պատգամավորները` Էջմիածնում

Երբ հարազատ ու ծանոթ բաներին նայում ես օտարերկրացու աչքերով, նկատում ես ակնհայտը։ Մի քանի հայ պատգամավորները նույնպես ուշադիր նայեցին տառին։ Այո, Օսադչու դիտարկումից հետո բոլորը խաչ տեսան։

© Asatur YesayantsՊատգամավորները` Էջմիածնում
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Պատգամավորները` Էջմիածնում

Հերթական ցուցափեղկի մոտ էքսկուրսավար քահանան պատմեց Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների մասին։

«Թե՛ ուղղափառ եկեղեցում, թե՛ մեր եկեղեցում խաչակնքվելն այսպես է բացատրվում. ճակատին հպվող առաջին ժեստը խորհրդանշում է Աստծուն, երկրորդը` կրծքի մոտ` Հիսուս Քրիստոսին, իսկ երրորդն ու չորրորդը` Սուրբ հոգուն։ Հայ առաքելական եկեղեցում մենք խաչակնքվում ենք ձախից աջ, որպեսզի «Սուրբ հոգի» ասելիս մեր մատները լինեն սրտի մոտ»։

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորները` Էջմիածնում
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Պատգամավորները` Էջմիածնում

Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը, որը ներկայացնում է «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, ուշադիր լսում էր քահանային, իսկ երբ հոգևորականը հյուրերին տարավ մեկ այլ ցուցափեղկի մոտ, պատգամավորը մենակ մնաց, համբուրեց ապակին, որի տակ սուրբ խաչն է, և խաչակնքվեց ուղղափառների նման` աջից ձախ։

© Asatur YesayantsՕլեգ Նիլով
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում - Sputnik Արմենիա
Օլեգ Նիլով

Ռուս պաշտոնյաները երկար կանգնեցին խորհրդային Հայաստանի զինանշանի մոտ, որը նույնպես ոսկեջրված է և պահվում է ապակյա ցուցափեղկի հետևում։

«Մենք պահպանում ենք մեր պատմության բոլոր փուլերը և հպարտանում դրանով», – մեկնաբանեց քահանան։

Արդեն Էջմիածնի մայր տաճարի բակում, երբ հագեցած օրից հետո զբոսնում էին, Հայաստանի ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ռուս գործընկերներին սկսեց հայկական անեկդոտներ պատմել` «Նոյը տապանից դուրս է գալիս կենդանիների հետ և լսում` արա, նայիր, կրկես է եկել» շարքից։

Ի՞նչ կա որ, երբ գործընկերներիդ արդեն ցույց ես տվել ամբողջ խորությունը, էությունը և հնությունը, մի քիչ ինքնահեգնանքը մեղք չէ։

Մշակութային ծրագիրն ավարտվեց խոստումով. հանձնաժողովի հաջորդ հանդիպման ընթացքում արդեն Ռուսաստանում հայ գործընկերներին ցույց կտան ռուսաստանցիների համար նշանակալի և կարևոր վայրերը։

Լրահոս
0