ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Գորիսում ծրագրվում է հյուրանոցային թաղամաս կառուցել: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Մենք բիզնեսմեններին տարածքներ ենք տրամադրում, իրենք ներդրում են անում, ու այս ամբողջ թաղամասը լինում է հյուրանոցային թաղամաս»,-ասաց քաղաքապետը:
Վարչապետի հարցին, թե կա՞ն այս պահին ներդրողներ, քաղաքապետն ասաց, որ այս պահին շատ լուրջ, ռեկորդային ծավալով ներդրումներ կան քաղաքում, որոնք հիմնականում հյուրանոցային ոլորտում են:
Առուշանյանի խոսքով` քաղաքում 3 ասֆալտի գործարան կա, 3-ն էլ ամբողջ ծավալով աշխատում են, նույնիսկ չեն հասցնում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գորիսում է: Վարչապետին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը