ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում պապը 13-ամյա թոռանը կախված է գտել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Երեկ՝ ժամը 17:40–ի սահմաններում, 64-ամյա Ս. Զ.-ն 13-ամյա թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված: Պապը կարողացել է թելն արագ կտրել և ահազանգել է Վարդենիսի հիվանդանոց: Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել հիվանդանոց:
Երեխան հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում: Բարեբախտաբար, մի քանի ժամ պայքարի արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը:
Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեռևս հայտնի չէ՝ երեխայի հետ պատահածն ինքնասպանության փորձ էր, թե դժբախտ դեպք: Հայտնի է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը 2 վարկածն էլ դիտարկում են:
Հավելենք, որ արդեն երեկ երեկոյան երեխային տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն: