ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկած հրդեհը 17:18-ին մեկուսացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Sputnik Արմենիայի թղթակցի լուսանկարներում երևում է, որ թեպետ հրդեհը մարվել է, բայց տանիքը շարունակում է ծխալ:
![Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2110/59/21105965_0:1:1600:1068_600x0_80_0_0_ca93e93fc7feaedd85b64e0faf9c57d5.jpg)
![Հրշեջներ Հրշեջներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2110/62/21106218_0:0:1600:1067_600x0_80_0_0_af8ebc7892493cca416a3e38aea71e3f.jpg)
![Այրված տունը Այրված տունը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2110/56/21105645_0:0:1600:1006_600x0_80_0_0_098cbcdb58aaa36ab0da406dd090c22c.jpg)
![Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում Հրդեհ ԱԺ–ի մոտակայքում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2110/57/21105783_0:62:1600:1068_600x0_80_0_0_aa3622a99e81f3b6cbf9404729d419c1.jpg)
Նշենք, որ հրդեհը բռնկել էր Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որն անձամբ էր հետևում հրդեհաշիջման աշխատանքներին: Հրդեհը մարելու համար ներգրավվել էր 15 մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ «911» ծառայությունը 15:11-ին ահազանգ էր ստացել, որ Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկել: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 15:22-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Սարսափելի դեպք Շիրակում. 2 անչափահաս երեխաների հայրը կախվել է
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
![ԱԺ–ի մոտ բռնկած հրդեհը մեկուսացրին. լուսանկարներ դեպքի վայրից ԱԺ–ի մոտ բռնկած հրդեհը մեկուսացրին. լուսանկարներ դեպքի վայրից - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2110/59/21105909_0:0:1600:1068_600x0_80_0_0_eaed644cc71da2539186126dc7f2b909.jpg)