ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի մայրը` Լին Սփիրսը, մեղադրվում է 1975թ–ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխայի մահվան համար։ Ինչպես գրում է Radar Online–ը, նա վրաերթ է կատարել 12–ամյա Էնթոնի Ուինթերսին։
Նշվում է, որ տղան հեծանիվ է քշել Քենթվուդում (Լուիզիանա նահանգ), երբ ենթարկվել է վթարի։ Լին Սփիրսին, որն այդ ժամանակ 20 տարեկան է եղել, մեղադրանքներ չեն առաջադրել։ Կինը հրաժարվում է մեկնաբանություն և հարցազրույց տալ այդ թեմայով։
«Դա սարսափելի էր», – ասել է նա` պատմելով միջադեպի մասին։
Միաժամանակ մահացած երեխայի մայրը` 78-ամյա Իվոն Ուինթերսը, ԶԼՄ–ներին պատմել է, որ 40 տարիների ընթացքում Լին Սփիրսը ոչ մի անգամ չի փորձել կապ հաստատել նրա հետ։ Նա խոստովանել է, որ դա դժբախտ դեպք է եղել։