ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակից շարքային Կ.Հ-ն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) քննվող քրեական գործով՝ Է. Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԶՈւ-ում կազմավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք
Հիշեցնենք` նոյեմբերի 5–ին, ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հարությունյանը մահացել է: Արցախի պաշտպանության նախարարությունըհայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Արցախում, Էրիկ Հարությունյանը 19 տարեկան էր։