00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ախուրյան» ԲԿ-ի աշխատակիցներին պատժելու համար Շիրակի դատախազը դիմել է նախարարին

© Sputnik / Asatur YesayantsМинистр здравоохранения Арсен Торосян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալբերտ Կանդալյանի մոտ, կատարված դեպքին նախորդող ժամանակահատվածում նկատվել է հիվանդության սրացման վիճակ, նրա դեղերը չեն փոխվել, նաև այդ մասին պատկան մարմիններին չի իրազեկվել:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Շիրակի դատախազը միջնորդագրով դիմել է առողջապահության նախարարին՝ միջոցներ ձեռնարկելու «Ախուրյանի» ԲԿ-ում տեղ գտած թերությունները վերացնելու, աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու համար։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  2019թ մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ:

Забастовка в ЕГУ (6 ноября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը 2019թ. մայիսի 24-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, հարևանությամբ բնակվող իր քրոջ և քրոջ որդուն՝ Բասեն գյուղի բնակիչներ՝ Սուսաննա Կանդալյանին և  Վահագն Կանդալյանին սպանելու դիտավորությամբ գնացել է վերջիններիս անասնագոմ և իր մոտ եղած կենցաղային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել այնտեղ գտնվող Սուսաննա Կանդալյանին և սպանել նրան:

Ապա գնացել է նրանց տուն, դանակի հարվածներ հասցրել տան նախասրահում քնած վիճակում գտնվող Վահագն Կանդալյանի աջ և ձախ թևերին: Սակայն հանդիպելով Վահագն Կանդալյանի դիմադրությանը՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, ինչից հետո գնացել է իր տան նկուղ և առաստաղից էլեկտրական լարով կախվելու եղանակով ինքնասպան եղել: 

Ալբերտ Կանդալյանի վերաբերյալ նշանակված հետմահու ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝  վերջինս 27.06.2009 թվականից հաշվառված է եղել «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբուժական կաբինետում «շիզոֆրենիա պարանոիդ ձև» ախտորոշմամբ:

«Նարեկն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել». Սաշիկ Սարգսյանի հարևանը դատարանում է

Ալբերտ Կանդալյանը մշտապես զառանցական բնույթի մտքեր է արտահայտել իր քրոջ՝ Սուսաննա Կանդալյանի վերաբերյալ՝ համարելով, որ նրա օժանդակությամբ կարող են վնասել և սպանել իր երեխաներին ու ընտանիքի այլ անդամներին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փորձագիտական հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Ալբերտ Կանդալյանը հանցագործությունը կատարելիս գտնվել է անմեղսունակ վիճակում:

Ելնելով քրաեական գործի նշված փաստական հանգամանքներից՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Пещеры в Сюникской области - Sputnik Արմենիա
Գերանդիով սպանել է համագյուղացուն ու տվել խոստովանական ցուցմունք. տեսանյութ

Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ալբերտ Կանդալյանը բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետում հաշվառվելուց հետո մինչև 11.05.2019 թվականը ստացել է համապատասխան դեղորայք, սակայն բժիշկին մեծամասամբ և հատկապես վերջին շրջանում ներկայացել է ոչ թե հիվանդը, այլ նրա կինը, իսկ բժշկի կողմից հիվանդի բնակարան այցեր չեն կատարվել։

2013 թվականից մինչև 2019 թվականի մայիսի 11-ը հոգեբույժի կողմից արձանագրվել է Ալբերտ Կանդալյանի ունեցած հիվանդությանը բնորոշ նույն ախտաբանական վիճակները, նա ստացել է նույն դեղատեսակները և նրա վիճակի լավացում տեղի չի ունեցել, ինչը պատշաճ ուշադրության չի արժանացել Ալբերտ Կանդալյանի հսկողությունը և բուժումն իրականացնող հոգեբույժի կողմից: Միջոցներ չեն ձեռնարկվել  նրան հատկացվող դեղորայքի տեսակը փոփոխելու, վերջինիս ստացիոնար բուժօգնությունը կազմակերպելու ուղղությամբ, հոգեբույժը անձամբ չի ընդունել հիվանդին, տնայցեր չի կազմակերպել: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ալբերտ Կանդալյանի մոտ, կատարված դեպքին նախորդող ժամանակահատվածում նկատվել է հիվանդության սրացման վիճակ, այդ մասին պատկան մարմիններին չի իրազեկվել:

Машина скорой помощи - Sputnik Արմենիա
Դաժան սպանություն Երևանում. 65-ամյա կնոջ դին հայտնաբերել են սեփական բնակարանում

Դրա հետևանքով տարիներ շարունակ կիրառված բժշկական միջամտության արդյունքում Ալբերտ Կանդալյանի հոգեկան առողջության վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վերջինս դարձել է հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդ, ինչը նպաստել է առանձնապես ծանր հանցանքը կատարելուն։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ միջոցներ ձեռնարկելու  Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատանքում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները վերացնելու, իրենց աշխատանքում թերացած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու, նշված բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետի աշխատակիցների կողմից հետագայում նմանատիպ երևույթները բացառելու և նման հիվանդների առկայության դեպքում նրանց բժշկական օգնության տրամադրման գործըթնացի նկատմամբ հսկողությունն ուժեացնելու նպատակով։                       

Լրահոս
0