00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը

© AP Photo / SarisИранские повстанцы с перевернутым американским флагом в Султанабадском гарнизоне к северо-востоку от Тегерана (12 февраля 1979). Иран
Иранские повстанцы с перевернутым американским флагом в Султанабадском гарнизоне к северо-востоку от Тегерана (12 февраля 1979). Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ուղիղ 40 տարի առաջ՝ նոյեմբերյան այս օրերին, մեր հարևան երկրում աննախադեպ բան կատարվեց՝ իրանցի ուսանողները գրավեցին ամերիկյան դեսպանատունը։

Շատ հակիրճ հիշեցնեմ, թե դրան ինչ էր նախորդել։

«5րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը
1979 թվականի հենց առաջին օրը՝ հունվարի 1-ին Իրանի շահը՝ Մոհամեդ Ռեզա Փեհլեվին, որը կառավարում էր երկիրը 41 թվականից ի վեր, ընտանիքի հետ մեկնեց Եգիպտոս, հետո էլ Նյու Յորք ու այլևս երբեք չվերադարձավ։

© AP Photo / AnonymousՇահ Մոհամմադ Ռեզա Փեհլեւին եւ կայսրուհի Ֆարահին Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում (հունվարի 16, 1979 թ., Իրան)
«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը - Sputnik Արմենիա
Շահ Մոհամմադ Ռեզա Փեհլեւին եւ կայսրուհի Ֆարահին Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում (հունվարի 16, 1979 թ., Իրան)
Իրանական ընդդիմությունն արդեն սկսել էր հանրահավաքներ և գործադուլներ կազմակերպել։ 

Շահի մեկնումից ուղիղ մեկ ամիս անց՝ փետրվարի 1-ին, Փարիզից Թեհրան է վերադառնում այաթոլլա Հոմեյնին, նրա կողմնակիցները պահանջում են անկախություն՝ թե՛ Արևմուտքից, թե՛ Արևելքից։ Խորհրդարանն առաջարկում է Հոմեյնիին՝ եկեք ժողովրդական միասնության կառավարության կազմավորենք, բայց այաթոլլան մերժում է։

© AP Photo / Michel LipchitzԱրտաքսված առաջնորդ այաթոլա Հոմեյնիի լուսանկարը Թեհրանի Շահիդ հուշարձանի մոտ՝ շահի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ (1978 թ. դեկտեմբերի 10, Իրան)
«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը - Sputnik Արմենիա
Արտաքսված առաջնորդ այաթոլա Հոմեյնիի լուսանկարը Թեհրանի Շահիդ հուշարձանի մոտ՝ շահի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ (1978 թ. դեկտեմբերի 10, Իրան)
Պարզ չի, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե շահը հոկտեմբերի 6-ին վերջապես չժամաներ Ամերիկա։ Ի դեպ, ամերիկացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում դիվանագետ Բրյուս Լինգենը զգուշացնում էին ամերիկյան իշխանություններին, որ շահի ժամանումը կտրուկ կսրի ԱՄՆ-Իրան հարաբերությունները և ի վերջո ծայրահեղականները կարող են նաև հարձակվել ամերիկյան դեսպանատան վրա։ Իշխանությունները չլսեցին Լինգենին, իսկ նրա կանխատեսումները լիովին իրականացան։

Դա պատահեց այսպես։ Նոյեմբերի սկզբին Թեհրանի մերձակայքում՝ սարերում հավաքվեցին քաղաքականապես ակտիվ 5 ուսանողներ և որոշեցին՝ պետք է ինչ-որ բան անել, որովհետև շահի հյուրընկալումը ամերիկացիների կողմից պարզապես ապտակ է Իրանի հեղինակությանը, նման պայմաններում անհնար է լռել։

Ուսանողների հաջորդ հանդիպումներին մասնակցում էր Հոմեյնիի շրջապատից մի հոգևորական, բայց որոշվեց այաթոլլային ոչինչ չասել ծրագրվող գործողությունների մասին, որպեսզի դեսպանատան գրավումը ներկայացվի որպես ժողովրդի կամքի դրսևորում։

Նոյեմբերի 4-ի գիշերը ուսանողական կազմակերպութունների ակտիվիստները զանգահարում էին իրենց ընկերներին, համակուրսեցիներին, հորդորելով նրանց առավոտյան հավաքվել ամերիկյան դեսպանատան առջև։ Առավոտյան ժամը 9-ին, երբ ուսանողները հերթական երթն էին կազմակերպել ամերիկյան դեսպանատան մոտակայքում, մի քանի հարյուր ուսանողներ անջատվում են երթից և գրոհում դեսպանատունը։ Անվտանգության աշխատակիցները արցունքաբեր գազ են կիրառում, բայց դա չի կանգնեցնում հարձակվողներին։

Երկու ժամվա ընթացքում ողջ դեսպանատունը հայտնվում է ուսանողների լիակատար վերահսկողության տակ։ Պատանդի կարգավիճակում է հայտնվում 90 մարդ։ Հետագայում կանայք և սևամորթներն ազատ են արձակվում։ Մնացած 52 պատանդները անազատության մեջ են անցկացնում 444 օր։

Իմ սերնդակիցները հաստատ կհիշեն, որ 1980 թվականի մայիսին ամերիկյան կառավարությունը փորձ կատարեց ազատել պատանդներին, կազմակերպելով օդային օպերացիա։ Բայց եղանակը բարենպաստ չէր՝ այն անապատում, որտեղ պետք է իջնեին դեսանտայինները, փոթորիկ սկսվեց: Ամերիկյան ուղղաթիռներից մեկը բախվեց վառելիք տանող օդանավին, հրդեհ բռնկվեց, զոհվեց 8 զինվորական և որոշվեց դադարեցնել պատանդների ազատագրման գործողությունը։

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցԹեհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանատան շենքի պատը, 2012 թ.
«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը - Sputnik Արմենիա
Թեհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանատան շենքի պատը, 2012 թ.

Այսօր ԲիԲիՍի-ն համեմատական տվյալներ է հրապարակել այն մասին, թե որոշ բնագավառներում ինչպիսին էր իրավիճակը Իրանում այն ժամանակ՝ 40 տարի առաջ և հիմա։

Բնակչություն։ Երբ այաթոլլա Հոմեյնին վերադարձավ Իրան, այդ երկրի բնակչությունը կազմում էր 36 միլիոն, 40 տարվա ընթացքում հսկայական աճ է գրանցվել և բնակչության թիվը ավելի քան կրկնապատկվել։

Духовный лидер Ирана аятолла Сейед Али Хаменеи - Sputnik Արմենիա
«Իրանը ոչինչ չի շահի»․ այաթոլլա Համենեին դեմ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Հիմա մեր հարևան պետությունում ապրում է ավելի քան 80 միլիոն մարդ։ Իսլամական հեղափոխության ժամանակ Իրանում կար ընդամենը երկու քաղաք, որոնց բնակչությունը գերազանցում էր մեկ միլիոնը, հիմա դրանց թիվը հասել է յոթի։
Տնտեսություն։ Կենսամակարդակն անկում է ապրել։ 1976 թվականին բնակչության մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքը գերազանցում էր 10 հազար դոլարը, հիմա այդ ցուցանիշը նվազել է մինչև 7 հազար դոլար։ 1978 թվականին նվազագույն աշխատավարձով կարելի էր գնել, պատկերացրեք, 74 կիլոգրամ միս, հիմա՝ ընդամենը 10 կիլոգրամ։


Եվ վերջապես կրթության հետ կապված մեկ տվյալ։

Այն ժամանակ՝ հեղափոխությունից առաջ բարձրագույն կրթություն էր ստանում դպրոցն ավարտած աղջիկները ընդամենը 2,5 տոկոսը։ Հիմա այդ ցուցանիշը կազմում է 65,5 տոկոս։

Ահա այսպիսի փոփոխություններ՝ հեղափոխությունից հետո անցած 4 տասնամյակների ընթացքում։

 

Լրահոս
0