00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուր բանավեճերը չպետք է ստվերեն անվտանգության ոլորտում ՀԱՊԿ–ի կարևորությունը. ՌԴ դեսպան

© Sputnik / Asatur YesayantsПосол России в Армении Сергей Копыркин во время круглого стола "Роль ОДКБ в обеспечении региональной безопасности" (4 ноября 2019). Еревaн
Посол России в Армении Сергей Копыркин во время круглого стола Роль ОДКБ в обеспечении региональной безопасности (4 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիվանագետը կարծում է, որ ՀԱՊԿ երկրների համերաշխության շուրջ պարբերաբար հարցեր են առաջանում։ Սա հատկապես վերաբերում է Ադրբեջանի հետ փոխհարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 4 Նոյեմբեր — Sputnik. Ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում հավաքական կազմակերպությունների դերը զգալիորեն աճում է, և ՀԱՊԿ–ն այս տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել այդ մարտահրավերները չեզոքացնելու հարցում։ Այս մասին այսօր ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «ՀԱՊԿ–ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման մեջ» կլոր սեղանի ընթացքում։

Учения ОДКБ «Взаимодействие-2018» - Sputnik Արմենիա
Հայաստանը Տաջիկստանում մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժություններին

Նրա խոսքով` ցավոք, հաճախ ՀԱՊԿ–ի թեման քննարկվում է հանրային տիրույթում, երբ կտրուկ հարցեր են ծագում:
«Բոլորս հիշում ենք այն բանավեճերը, երբ ակտիվ քննարկվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ Համերաշխության հարցեր են առաջանում կազմակերպության շրջանակում, այդ թվում նաև Ադրբեջանի հետ առանձին երկրների հարաբերությունների համատեքստում։ Այդ քննարկումների և բանավեճերի հետևում երբեմն չի երևում ՀԱՊԿ–ի այն առանցքային գործունեությունը, որը տարվում է ամեն օր», – նշեց դեսպանը։

Հայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմին հաղթելու գործում. Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Դիվանագետի կարծիքով` ՀԱՊԿ–ի շրջանակում այսօր հատուկ ծառայությունների, ՆԳՆ, ԱԻՆ փոխգործակցության մեխանիզմներ են ստեղծված։ Այդ համագործակցությունը տարվում է ահաբեկչության, նարկոտրաֆիկի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարում։
«Անվտանգության թեման անծայրածիր է, բնականաբար, փոխկապակցված աշխարհի ներկայիս պայմաններում, երբ անվտանգության իրավիճակը շատ դինամիկ է զարգանում, անվտանգության հավաքական կազմակերպությունների դերը մի քանի անգամ աճում է», – ասաց Կոպիրկինը։

ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղն ամրապնդում է հայ–ռուսական հարաբերությունները. Կոպիրկին

Նրա կարծիքով` կազմակերպության գործունեության տարիներին տարբեր մարմիններ և ՀԱՊԿ կառույցներ փոխգործակցության մեծ փորձ են ձեռք բերել` բաց լինելու, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնվելով։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանը հատուկ ուշադրությամբ է վերաբերում ինչպես հավաքական փոխգործակցությանը, այնպես էլ առանձին պետությունների հետ դաշնակցային հարաբերությունների կառուցմանը։
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կառույցը և նվիրված է Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ–ի հերթական նիստին։

Լրահոս
0