ԵՐևԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը բարձրանալու է։
«Վաղը ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք»,-գրել է Սուրենյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին հանրապետության ամբողջ տարածքում մինչև օրվա վերջ տեղումներ են գրանցվելու, առանձին վայրերում՝ ինտենսիվ, իսկ ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա գտնվող շրջաններում արդեն տեղացել է այս տարվա առաջին ձյունը։