ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի տունը թալանել են։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ, իսկ տունը գտնվում է Երևանի Նորագավիթ թաղամասում։
Թաղամասում խոսում են, որ գողերը տուն են մտել ինչ-որ առարկայով դուռը կոտրելուց հետո և տնից գողացել են ոսկեղեն, գումար ու որսորդական հրացան, որը, ամենայն հավանականությամբ, օրինական է։
Դժբախտ պատահար Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ
Հանցագործության հանգամանքները պարզում են իրավապահները։