00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղեցկուհի Վարդան ծխելու դեմ անհաջող ակցիայի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում

© Photo : Instagram / varda_vardaВарда
Варда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդան փորձել է ծխելու դեմ քարոզչություն անել, բայց այնքան կանացի ու տպավորիչ լուսանկար է հրապարակել, որ հակառակն է ստացվել։ Օգտատերերը նրան քննադատել են «քարոզչության» համար։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի պարուհի, pole dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան ծխելու դեմ արշավ է նախաձեռնել և հայտնվել սկանդալի կենտրոնում։ Բանն այն է, որ ծխելու դեմ գրառմանը կից նա «ծխող» լուսանկար է հրապարակել։

Հայտնի Վարդան նկարահանվել է Մոնիկա Բելուչիի ոճով. լուսանկարներ, տեսանյութ

«Ես դեմ եմ կանանց ծխելուն։ Կարող եմ հասկանալ քսան տարեկան ծխող աղջկան, բայց հրաժարվում եմ հասկանալ 30–ից բարձր ծխող կանանց։ Մայրս երբեք չի արգելել ինձ ծխել, իմանալով դա` ընկերուհիներս ինձ մոտ էին պահում իրենց սիգարետները։ Պատանեկության շրջանում ծխելը նշանակում է մեծահասակ լինել, իսկ 16–ում շատ ես ուզում մեծ լինել։ 17 տարեկանում, մայրիկիս հետ խոհանոցում նստած, արդեն ծխում էի «շոգեքարշի» նման։ Չգիտեմ` դա լավ է, թե վատ, ինքներդ դատեք, բայց բոլորին հայտնի է, որ ցանկացած արգելք միայն ուժեղացնում է ցանկությունը։ 18 տարեկանում, երբ շատերը սկսում էին ծխել, ես ընդմիշտ հրաժարվեցի այդ վնասակար սովորությունից։ Անհետացավ մեծահասակ թվալու կարիքը, ես ցանկացա տարբերվել մեծամասնությունից, բացի դրանից տղան, որին սիրահարված էի, չէր ծխում», – գրել է Վարդան։

Նրա խոսքով` ծխելուց հրաժարվելու ևս մի ծանրակշիռ պատճառ է եղել այն, որ թունդ ծխող ծանոթներից մեկը մերժել է այդ վնասակար սովորությունը։

Варда - Sputnik Արմենիա
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին

«Ես մտածեցի, որ եթե նա է կարողացել հրաժարվել այդ վնասակար սովորությունից, ապա ես նույնպես կարող եմ։ Բայց սիգարետներով լուսանկարներ սիրում եմ», – գրել է պարուհին` հարցնելով բաժանորդների կարծիքը։

Սակայն ծխելու դեմ նման մեթոդն ակնհայտորեն դուր չի եկել երկրպագուներին։

«Վարդա, եթե դեմ եք, ապա ինչու եք սիգարետով լուսանկար հրապարակել։ Դա չի համապատասխանում ձեր գրառմանը, առավել ևս, որ լուսանկարն իսկապես գեղեցիկ է։ Մի՞թե սիգարետով լուսանկարը չի նշանակում, որ կողմ եք ծխելուն», – գրել են վրդովված օգտատերերը։

«Սև հրեշտակ» Վարդան քնել է լողավազանի մոտ․ լուսանկար

Որոշ ակտիվիստներ համաձայնել են Վարդայի գրառման բովանդակության հետ, բայց նաև նշել են, որ նման մեթոդներով չեն պայքարում ծխելու դեմ։

Հիշեցնենք՝ Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Ստացել է երկու բարձրագույն կրթություն է` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջեր-մարզչի։

Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» կեղծանունով։

Վարդան ներկայացրել է պարելով սեղան պատրաստելու նուրբ արվեստը. տեսանյութ

Լրահոս
0