ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` հոկտեմբերի 27-31-ը, Հայաստանի ոչ մի մարզում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Քամին կլինի հարավարևելյան՝ 3-8 մ/վ արագության, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +21-ից +23–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +6 աստիճան։
«Մեզ մեր կրծողներն էլ են հերիք». սկյուռիկը ԵՊՀ էր եկել. լուսանկար
Հիշեցնենք, որ անցյալ տարի այս օրերին Հայաստանի որոշ մարզերում արդեն ձյուն էր տեղացել։ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը երեկ Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր նախորդ տարիների ձնառատ հոկտեմբերը։
Գյումրեցի երիտասարդը «հեղափոխություն» է անում նորաձևության ոլորտում. լուսանկարներ