ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Վանաձոր քաղաքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարի հրավիրեց մի կնոջ։ Նրանք վալս պարեցին Արմեն Ներսիսյանի «Վանաձոր» երգի հնչյունների ներքո։
«Եթե հանկարծ զգաք, որ ուզում եք պարել` պարեք»,–մինչև երգչի ելույթն ասաց հաղորդավարը։
Նշենք, որ տոնական միջոցառումները շարունակվում են։
Փաշինյանը տիկնոջ հետ ծանոթացել է Վանաձորի զարգացման ծրագրերին. լուսանկարներ
Հիշեցնենք` Փաշինյանը Վանաձորում է օրվա սկզբից և արդեն իսկ այցելել է Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան, «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր։
Բոլորով գնում ենք դբա լավը. Փաշինյանը խոստանում է Վանաձորի էֆեկտը ստանալ բոլոր քաղաքներում
Փաշինյանը նաև տեսանյութ էր հրապարակել Վանաձորում այսօր գործարկված շատրվանների «պարից»։