00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երանի հոգով աղքատներին». Կարապետյանը կարծում է, որ պարգևավճարների թեման շահարկվում է

© Sputnik / Aram NersesyanАкоп Карапетян
Акоп Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևավճար չի ստացել, ինչպես և չէր ստացել նախորդ եռամսյակներին:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Պարգևավճարները միանգամայն օրինական են, և դրանց տրամադրումը նախատեսված է Երևանի տարեկան բյուջեով։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակը` Հակոբ Կարապետյանը։

Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարությանը վստահ է, որ լավ աշխատողը պետք է լավ եկամուտ ունենա. ովքե՞ր են պարգևավճար ստացել

Հայտնել էինք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է հերթական եռամսյակային պարգևատրման ցուցակը։ Ըստ այդմ` 965 հազարական դրամ են ստացել Երևանի քաղաքապետի չորս տեղակալները, Երևանի գլխավոր ճարտապետը, աշխատակազմի քարտուղարը: Իսկ քաղաքապետի մամուլի քարտուղարը, խորհրդականը, հանրակրթության ու իրավաբանական վարչությունների պետերը պարգևատրվել են 840 հազարական դրամով։

«Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգևավճարները: Օգտագործում եմ «շահարկել» բայը, որովհետև այս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա»,–գրել է Կարապետյանը։

Заседание совета старейшин Еревана (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանում 2 միլիոնից ավելի պարգևավճար ստացող է եղել. հրապարակվել է ցուցակը

Պարգևավճարներ վճարվել են, վճարվում են ու վճարվելու են. ՊԵԿ նախագահ

Նրա խոսքով` պարգևավճարների` սոցիալական տեսանկյունից հիմնավորվածության մասին պաշտոնատար անձինք պարբերաբար խոսել են, ավելին` պարգևավճարների դրույքաչափի փոփոխություն չի եղել: Կարապետյանը հայտնում է նաև, որ այդ պարգևավճարները երեք ամսվա համար են, ուստի`  այդ եկամուտը պետք է բաժանել երեք ամսվա վրա։

Ի դեպ, քաղաքապետի մամուլի խոսնակը հիշեցնում է, որ Հայկ Մարությանն ինչպես նախորդ եռամսյակներին, այնպես էլ այս անգամ` պարգևավճար չի ստացել:

«Ի դեպ, գրեթե բոլոր հրապարակումներում առանձին նշվում է, որ 850 հազար դրամ պարգևատրում է ստացել նաև քաղաքապետի մամուլի քարտուղարը, այսինքն` ես: Մի լրագրող աղջիկ էլ զանգեց ու ասաց՝ «Երանի՜ Ձեզ»: Ինչպես ասում է Ավետարանը՝ երանի հոգով աղքատներին: Նախ, 850 հազարից պետք է հանել հարկերը և կստանանք շուրջ 600 000»,–գրել է նա։

Կարապետյանը հայտնում է նաև, որ պատրաստ է գրավոր հարցման պարագայում տրամադրել 2018թ.-ի նոյեմբերից՝ քաղաքապետարան ընդունվելուց առաջ իր ստացած եկամուտների մասին ՊԵԿ-ից վերցրած պաշտոնական տեղեկություն։ Այդ տեղեկության մեջ, ըստ նրա, կերևա, որ նախկինում իր եկամուտներն ավելի բարձր էին, քան հիմա:

Հիշեցնենք, որ այս եռամսյակում ընդհանուր առմամբ քաղաքապետը պարգևատրել է 120 աշխատակցի։ Պարգևատրումների բյուջեն կազմել է 60 մլն  919 հազար դրամ:

Լրահոս
0