https://arm.sputniknews.ru/20191023/martirosyan-reanimania-paratony-kbaci-bounely-krianeri-labirintosum-filmy-20855426.html
Մարտիրոսյան․ «ՌեԱնիմանիա» փառատոնը կբացի «Բունոելը կրիաների լաբիրինթոսում» ֆիլմը
Մարտիրոսյան․ «ՌեԱնիմանիա» փառատոնը կբացի «Բունոելը կրիաների լաբիրինթոսում» ֆիլմը
Sputnik Արմենիա
«ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչ հետաքրքիր անիմացիոն... 23.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-23T22:28+0400
2019-10-23T22:28+0400
2019-10-23T22:08+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2085/50/20855026_8:0:1164:654_1920x0_80_0_0_1e4ee56c88cc478fdc8f9bfc78b3008d.jpg
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2085/50/20855026_124:0:1164:654_1920x0_80_0_0_8a5324bf8051105723d6b14068b48028.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ռեանիմանիա» միջազգային փառատոն, երևան
«ռեանիմանիա» միջազգային փառատոն, երևան
Մարտիրոսյան․ «ՌեԱնիմանիա» փառատոնը կբացի «Բունոելը կրիաների լաբիրինթոսում» ֆիլմը
«ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչ հետաքրքիր անիմացիոն ֆիլմեր կարելի է դիտել փառատոնի շրջանակում, և հատկապես որ անիմացիաներն է, որ կինոմանները պետք է բաց չթողնեն:
«ՌեԱնիմանիա» պատկերապատման և անիմացիոն միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24–29–ը։ Լինելու են համաշխարհային մեծ հարթակներից բերված ֆիլմեր․ լիամետրաժ ֆիլմերը հիմնականում 2019թ. արտադրության են, ինչը մեծ ձեռքբերում է։ Sputnik Արմենիային այս մասին ասել է «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը։
11 հոկտեմբերի 2019, 14:49
«Այս տարվա փառատոնի թեմատիկան շատ խայտաբղետ է, բայց կան որոշակի թեմաներ, որոնք անընդհատ կարմիր թելով անցնում են կինեմատոգրաֆում և անիմացիոն ֆիլմերի պարագայում նույնն է․ օրինակ, կանանց իրավունքների մասին, հայտնի արվեստագետների մասին միշտ լինում են ֆիլմեր։ Մեր այս տարվա բացման ֆիլմը հենց այդպիսին է։ Այն նվիրված է շատ հայտնի կուլտային սյուռեալիստ Լուիզ Բունոելին․ ֆիլմը կոչվում է «Բունոելը կրիաների լաբիրինթոսում»»,–ասում է կինոքննադատը։
Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞. «Ոսկե ծիրանը» թեժ ամառ է խոստանում
Մարտիրոսյանը նշեց, որ ֆիլմ ունեն նաև Վան Գոգի մասին՝ «Loving Vincent»-ը, որը 2017թ.–ին ցուցադրվել է և հայերեն թարգմանվել ռուսական վարձույթից։ Ֆիլմն առաջադրվել է Օսկարի և համարվում է 2018թ. ռուսական վարձույթի լավագույն օտարալեզու ֆիլմը։
Մարտիրոսյանը նշեց, որ փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկված են նաև մի քանի հայ երիտասարդ անիմատորների ֆիլմեր:
Նշենք, որ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը: Կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից։
Դրանցից ընտրվել են 100 լավագույնները, որոնք կմրցեն փառատոնի հիմնական անվանակարգերում: Պրոֆեսիոնալ ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում: