00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայի հայկական եկեղեցին` թուրք–քրդական կռվախնձոր. թուրքական ԶԼՄ–ները դավեր են նյութում

© AFP 2024 / GEORGE OURFALIANПоврежденный армянский Апостольский Собор Сорока Мучеников в районе Старого Алеппо (9 декабря 2016). Сирия
Поврежденный армянский Апостольский Собор Сорока Мучеников в районе Старого Алеппо (9 декабря 2016). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքամետ գրոհայինները և ԶԼՄ–ները «սրտաճմլիկ ներկայացում» են կազմակերպել Թել Աբյադի հայկական եկեղեցու շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Թուրքիայի պետական և կառավարամետ ԶԼՄ–ներն օգտագործել են Սիրիայի Թել Աբյադ քաղաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որպեսզի ցույց տան քրդերի «իրական դեմքը», դրա համար նրանք սկսել են նպատակաուղղված ապատեղեկատվություն տարածել։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հոկտեմբերի 18–ին թուրքամետ ալիքը («Հալեպն այսօր») կարճ տեսանյութ է հրապարակել այն մասին, որ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները հայկական եկեղեցին վերածել են ռազմական շտաբի։

Հաջորդ օրը նման հոդվածներ` գրեթե նույն վերնագրերով, հայտնվել են խոշորագույն թուրքական ԶԼՄ–ներում։

«YPG / PKK–ն օգտագործում է հայկական եկեղեցին որպես ռազմական շտաբ». այս վերնագրով հոդված է հրապարակել «Anadolu» խոշորագույն պետական գործակալությունը։

Антиправительственные протестующие во время акции протеста в Бейруте (21 октября 2019). Ливан - Sputnik Արմենիա
Լիբանանում կրքերը չեն հանդարտվում, ցուցարարները առաջ են գնացել պահանջների մեջ. արաբագետ

Հեղինակը պնդում է, որ քրդերն արգելել են հայերին այնտեղ անցկացնել եկեղեցական ծեսեր։ Հոդվածի լուսանկարներում խորանի մոտ երևում են Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ, ցմահ դատապարտված Աբդուլլա Օջալանի դիմանկարները։

Հոդվածում նշվում է, որ Սիրիական ազգային բանակը (կազմված է թուրքամետ գրոհայիններից` խմբ.) կոչ է անում հայ համայնքին վերադառնալ և ձեռքը վերցնել եկեղեցու կառավարումը։

«Երբ մենք մտանք Թել Աբյադի շրջանային կենտրոն, չմոտեցանք եկեղեցուն։ Չէինք ուզում, որ այն վնասվի։ Կոչ ենք անում մեր քրիստոնյա և հայ եղբայրներին ու քույրերին վերադառնալ Թել Աբյադ։ Նրանք կարող են կատարել իրենց կրոնական ծեսերը։ Մենք եղբայրներ ենք», – Anadolu–ին հայտարարել է Սիրիական ազգային բանակի հրամանատարներից մեկը` Աբու Աբդոն։

Anadolu–ին հղում անելով` հոդվածը վերատպել է իշխանամետ Yeni Şafak–ը։

Նման մի հոդված էլ լույս տեսել նաև կառավարամետ Daily Sabah թերթում և այլ ԶԼՄ–ներում։

Քրդերն իսկույն արձագանքել են թուրքերի հրապարակումներին։ Նրանք սոցցանցերում հայտնել են, որ դա ակնհայտ ապատեղեկատվություն է և նշել, որ քաղաքը «Իսլամական պետությունից» ազատագրելուց հետո եկեղեցին կրկին հանձնվել է հայերին։ Օրինակ` 2018թ–ին Hawar գործակալությունը գրել է, որ վանքն իսլամիստներից ազատագրելուց հետո կրկին բացել է իր դռները։

Մեկ այլ քրդամետ գործակալություն` NPA (North Press Agency), թուրքական ներխուժումից ընդամենը մի քանի ամիս առաջ գնացել է եկեղեցի և զրուցել եկեղեցու մասին հոգ տանող Սարգիսի հետ։

Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ, որոնք վկայում են, որ եկեղեցին գործել է այն ժամանակ, երբ Թել Աբյադը գտնվել է քրդերի վերահսկողության տակ։

Կեղծիքը նկատել են ոչ միայն քրդերը։ Al AaN արաբական տեղեկատվական ալիքի լրագրող Ջենան Մուսան 2017թ.–ին եղել է եկեղեցում։ Նա հանդիպել է նաև Սարգսի հետ և ռեպորտաժ նկարել եկեղեցու մասին։

Twitter–ում Ջենան Մուսան գրել է, որ այնտեղ Օջալանի ոչ մի դիմանկար չի եղել։ Իսկ բանտախցիկներ կառուցել են ոչ թե քրդերը, այլ ԻՊ անդամները, որոնցից քաղաքը հետ են վերցրել 2015թ–ին։

«Եկեղեցու բանալին հայ աշխատողի մոտ է եղել։ Հայերն օգտագործել են այն մինչև անցած չորեքշաբթի, երբ նրանք պատերազմի պատճառով ստիպված են եղել լքել են քաղաքը», – գրել է Մուսան։

Sputnik Արմենիային հաջողվել է կապվել Սիրիայի հյուսիս–արևելքում` Կամիշլիում, բնակվող հայերի հետ։ Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Մելքոնյանը հաղորդեց, որ թուրքական ԶԼՄ–ների տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք ապատեղեկատվություն են։

«Կամիշլիում չորս հայկական ընտանիք կա, որոնք տեղափոխվել են Թել Աբյադից։ Նրանք ապրել են սովորական կյանքով։ Այնտեղի եկեղեցում քահանա չեն ունեցել, բայց եկեղեցու մասին հոգ են տարել, եկեղեցում աղոթել են։ Քրդերը հայերին չեն նեղել», – ասաց Մելքոնյանը։

Президент РФ В. Путин и президент Турции Р. Т. Эрдоган посетили авиасалон МАКС 2019 - Sputnik Արմենիա
Սիրիան պետք է ազատագրվի օտար ռազմական ներկայությունից. ավարտվեց Պուտին-Էրդողան հանդիպումը

Նա նշեց, որ ռազմական գործողություններից առաջ նրանք նախազգուշացրել են հայկական ընտանիքներին լքել քաղաքը։ Մի մասը տեղափոխվել է Կամիշլի, մնացածը Հալեպում են։ Նրա խոսքով` հայերը քրդերի հետ խնդիրներ չունեն։

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Կամիշլիի հայկական եկեղեցու խոսնակ Հակոբ սարկավագ Պարսումյանը։

«Ուզում ենք հավաստիացնել, որ ռազմական գործողություններից 20 օր առաջ հայերը Թել Աբյադում առանց խոչընդոտների եկեղեցական ծեսեր են կատարել։ Ավելին, քրդերն իրենց վերահսկողության ժամանակ լավ են վերաբերվել տեղի հայերին, նույնիսկ օգնել մասամբ վերականգնել եկեղեցին», – ասաց Պարսումյանը։

Ցավոք, թուրքական ԶԼՄ–ների ապատեղեկատվությունը հայտնվել է նույնիսկ հայկական մամուլում։ Մի քանի հայկական կայքեր վերատպել են այդ կեղծ լուրերը` հղում անելով թուրքական թերթերին։

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել են 1915թ.–ի Հայոց ցեղասպանությունից Սիրիա փախած հայերը, 1923թ–ին։

Լրահոս
0