00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քվեարկեք, հետո ոնց կուզեք` իրար նայեք. «Իմ քայլը» դեմ քվեարկեց անգամ Փաշինյանի նախագծին

© Sputnik / Aram NersesyanДепутаты от фракции "Мой Шаг" Мхитар Айрапетян, Арен Мкртчян и Сисак Габриелян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Депутаты от фракции Мой Шаг Мхитар Айрапетян, Арен Мкртчян и Сисак Габриелян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ իշխանական խմբակցությունը թույլ չտվեց, որպեսզի ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները ներառվեն ԱԺ նիստերի օրակարգում։ «Իմ քայլը» դեմ քվեարկեց բոլոր 9 նախագծերին, անգամ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների` նախկինում մշակած օրինագծերին։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ հերթական նստաշրջանն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց օրակարգում ներառել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների բոլոր նախագծերը։

Глава МЧС Армении Феликс Цолакян - Sputnik Արմենիա
ԱԻՆ–ի 7 աշխատակցի պայմանագրերը չեն երկարացվել. ինչ է իրականում կատարվում կառույցում

Ներկայացնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները`ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասաց, որ այն այնքան երկար ճանապարհ է անցել, որ պետք է ԱԺ ամբիոնից ներկայացներ դեռ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Բայց, քանի որ նա չհացրեց դա անել, հիմա ներկայացնում եմ ես` «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից»,– ասաց Սամսոնյանը։ Նա հայտնեց, որ առաջարկվող փոփոխությունները միտված են Երևանի ավագանու աշխատանքն ավելի թափանցիկ ու արդյունավետ դարձնելուն։

Բայց անգամ վարչապետի մասին հիշատակումը չխոչընդոտեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին` դեմ քվեարկել նախագծին։

Մինչ քվեարկությունը ԱԺ մեծամասնությանը դիմեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` նշելով, որ նախագիծը մշակվել է այն ժամանակ, երբ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում հավաքված էին այսօրվա նախարարները, փոխվարչապետը, ԱԺ փոխխոսնակը։

«Այդ նախագիծն այնտեղ է ծնվել, ու ես զարմացած եմ, որ հանձնաժողովում դեմ են քվեարկել։ Կոչ եմ անում կողմ քվեարկել, որովհետև ձեր` դեմ քվեարկելով, ստացվելու է, որ այն, ինչ Տարոն Մարգարյանի ժամանակ սահմանափակվել է, դուք դրա հետ համաձայն եք»,–ասաց Մարուքյանը։

ԱԺ մեծամասնությունը, սակայն, մերժեց ընդդիմության առաջարկը։

«Եթե չլինի վերահսկող և պատժող մեխանիզմը, ոչ մի բալային համակարգ խնդիրը չի լուծի» - Sputnik Արմենիա
«Եթե չլինի պատժող մեխանիզմ, ոչ մի բալային համակարգ խնդիրը չի լուծի». Պողոս Շահինյան

Մեկ այլ նախագծով «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, մասնավորապես`ավելացնել հիփոթեքային վարկավորման համար վերադարձվող եկամտահարկի շեմը և թույլ տալ, որ դրանից օգտվեն մինչև 55 մլն դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերողները։

Ազգային ժողովը մտադիր է ուսումնասիրել մետաղական հանքավայրերի ֆինանսական հաշվետվությունները

«55 մլն դրամ արժեքով գույք ձեռք բերող քաղաքացու համար մենք սոցիալական խնդիր լուծելու բարոյական իրավունք չունենք, որովհետև ավելի նեղ վիճակում գտնվող մարդիկ կան։ Եթե 115 000 դոլարանոց տուն է գնում մարդը, մի հատ հաշվենք, տեսնենք այդ վարկը սպասարկելու համար մարդը որքան գումար է ծախսելու ու ինչ եկամուտներով, հետո եկեք քննարկենք` այդ մարդը սոցիալական աջակցության կարիք ունի՞, թե՞ ոչ»,– ներկայացնելով ընդդիմության առաջարկի վերաբերյալ «Իմ քայլի» տեսակետը` ասաց Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` միաժամանակ նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանին խնդրելով իրեն այնպես չնայել, կարծես իրենք չեն ուզում, որ մարդկանց խնդիրները լուծվեն։

«Քվեարկենք, հետո ոնց կուզեք` իրար նայեք, պարոն Թունյան»,– գործընկերոջն ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Քվեարկության արդյունքը նույնն էր` ընդդիմության առաջարկը մերժվեց։

Նույն կարգով մերժվեցին նաև «Լուսավոր Հայաստանի» հեղինակած «Քրեական դատավարության օրենսգրքում և  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին», «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին առաջարկները։

Լրահոս
0