ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Հարցին` արդյո՞ք ինչ-որ հրահանգ եղել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված, որին էլ հետևում են, Խաչատրյանը պատասխանեց` ՀՔԾ_ն երբեք հրահանգներ չի ստանում։
«ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով։ Մենք քաղաքական հրահանգներ ոչ ստանում ենք, ոչ էլ ստանալու դեպքում կկատարենք>>,_ ասաց նա։
ՀՀ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ է ներկայացրել
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17_ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, ՍԴ նախագահի հայրն ու դուստրերը հաջորդ օրն ԱԱԾ էին կանչվել։
Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ–ում ունեցվածքի մասին հարցեր են տվել. պաշտպան
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մինչ նրա հորն ու դուստրերին զրույցի կանչելը փորձեր են արվել կապ հաստատել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ՝ նրա և նրա ընտանիքի անդամներին բացատրության օրն ու վայրը համաձայնեցնելու համար, սակայն չի հաջողվել: