00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ-ն փորձել է կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա զանգերին չի պատասխանել

© Sputnik / Asatur YesayantsГрайр Товмасян
Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հերթական հաղորդագրությունն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախապես փորձել է կապ հաստատել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ՝ բացատրության օրն ու վայրը համաձայնեցնելու համար, սակայն վերջինս հեռախասազանգերին չի պատասխանել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Председатель Конституционного суда Грайр Товмасян во время церемонии присвоения залу заседаний КС имени Шаамира и Акоба Шаамирянов (23 марта 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ–ում ունեցվածքի մասին հարցեր են տվել. պաշտպան

«Նյութեր նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»,- նշված է ԱԱԾ–ի տարածած նոր հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱԾ էին կանչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարազատները: Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ԱԱԾ-ն Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ էր ներկայացրել:

Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ–ում ունեցվածքի մասին հարցեր են տվել. պաշտպան

Նշվում էր, որ 2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերի շրջանակներում տվյալներ են ստացվել նշված շինարարական աշխատանքները իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացնելու և շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի հետ կապված բացատրություն է ստացվել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորից՝ Վարդան Թովմասյանից: 

Вице-спикер Национального собрания Ален Симонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իմ հայրն էլ լիներ, ստուգելու էին. Ալեն Սիմոնյանը` Հրայր Թովմասյանի հոր մասին

Բացի այդ, վերջինիս առաջարկվել է նյութերով նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության շրջանակներում փորձագետներին թույլատրել հետազոտել իրենց պատկանող առանձնատան տանիքը, ինչը սակայն, նա մերժել է:

Ինչու է Թովմասյանի պաշտոնանկության հարցով դիմումը մերժվել. ՍԴ–ն հրապարակել է որոշումը 

Ընդ որում, ընդառաջելով Վ. Թովմասյանի ցանկությանը՝ նրան առաջարկվել է բացատրությունը տալ իր իսկ տանը։ Այդ նպատակով Վ․Թովմասյանի առանձնատուն է այցելել ՀՀ ԱԱԾ աշխատակից, սակայն նա, փոխելով դիրքորոշումը, նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ վարչական շենքում՝ իր իսկ կողմից հրավիրված փաստաբանների ներկայությամբ:

Նախապատրաստվող նյութերով միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը ճշգրտելու, ինչպես նաև իրականում չկատարված աշխատանքներն ընդունած պաշտոնատար անձանց պարզելու ուղղությամբ:

Антитеррористические учения государств-членов СНГ Арарат-Антитеррор-2019 (25 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն բացատրել է` ինչու է Հրայր Թովմասյանի հարազատներին կանչել զրույցի

Միաժամանակ, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։

Նշված դատավարական գործողությունները կատարվել են հիշյալ անձանց կողմից ընտրված փաստաբանների մասնակցությամբ, իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքների պահպանմամբ։

Լրահոս
0