Շրջափակումների մեջ գտնվող Հայաստանի համար շատ կարևոր է Ryanair–ի պես էժան, մատչելի ընկերությունների մուտքը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Նրա խոսքով` միջին ընտանիքի համար 35 եվրոյով Եվրոպա մեկնելը կարող էր երազանք լինել, իսկ այժմ արդեն հնարավոր է։
«Բանակցությունները ընկերության հետ, որը մուտք է գործում հայաստանյան ավիաշուկա, և նրան տրամադրվող արտոնությունները պետք է հիմնավորվեն օրենսդրական տեսանկյունից, հակառակ դեպքում Հայաստանի շուկայում աշխատող, կայացած, համաշխարհային օդային ոլորտում դիրքավորված, ուժեղ ընկերությունները նույնպես կարող են արտոնություններ, ստանդարտ պահանջներից որոշակի հրաժարումներ, «Զվարթնոցի» ծառայությունների գների վերանայումներ պահանջել»,- ասաց Մարգարյանը։
Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովան հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին». տեսանյութ
Նա նշեց, որ պետության համար նաև երրորդ կողմին չվնասելու և մրցակցության ապահովման խնդիր կա։
Ըստ տնտեսագետի՝ առաջին քայլն արված է, ինչը ողջունելի է, բայց դրան պետք է հաջորդի բախումը բացառող և շահերի հավասարակշռումն ապահովող քայլեր ու որոշումներ։
Հիշեցնենեք, որ իռլանդական Ryanair ավիաընկերությունը Հռոմի և Միլանի ուղղությամբ թռիչքները կիրականացնի հունվարից, իսկ ամռանից ավիաընկերության ինքնաթիռները կմեկնեն Բեռլին:
Հենց նոր նայում էի Հռոմ–Երևան տոմսի գինը. Ավինյանն էլ է համոզվել, որ թռիչքը 35 եվրո արժի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ավիաընկերության որոշ չվերթեր ազատել «օդի տուրքից»` հիշեցնելով, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»։
Ryanair-ը դարձավ առաջին ծիծեռնակը. Փաշինյանը մեծ հույսեր է կապում նոր փոխադրողի հետ