Տեսանյութում երևում է, որ վարչապետն ու իր տիկինը` Աննա Հակոբյանը, կրտսեր դստեր հետ բնության գրկում են, ամենայն հավանականությամբ` կառավարական առանձնատան այգում։
Ընտանեկան նախաճաշն աշնանային այգում ուղեկցվում է կարմիր գինով ու Սերժ և Խաչատուր Թանկյանների «Բարի արագիլ» երգի հայտնի կատարմամբ։
Վարչապետը տեսանյութում խոշոր պլանով հատուկ ընդգծում է, որ կիրակնօրյա գինին պատրաստված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնում։
Կենտրոնը պաշտոնապես բացվել էր մեկ տարի առաջ, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան պրակտիկայում կիրառել գինեգործության մասին իրենց ստացած տեսական գիտելիքները, դասախոսներն էլ զբաղվեն հետազոտական աշխատանքով: