00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին. վարչապետը շնորհավորեց քաղաքի տոնը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян с семьей и спикер НС Арарат Мирзоян на открытии WCIT 2019 (7 октября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян с семьей и спикер НС Арарат Мирзоян на открытии WCIT 2019 (7 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի յուրաքանչյուր կառուցվող շենքի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, և վերականգնվում երազելու ընդունակությունը:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Երևանը մեր ժողովրդի միասնականության, ամբողջականության, ինքնության խորհրդանիշն է: Երևանի հիմնադրման 2801-ամյակի առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ. Երևանի ամեն շենքի ամեն քար պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր»,- ասաց կառավարության ղեկավարը։

Նա ընդգծեց, որ ժամանակակից Երևանը սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին:

Երևանի հյուրերն ու հայտնի հայերը պատմել են ` ինչ նշանակություն ունի Երևանն իրենց համար - Sputnik Արմենիա
Երևանի գույնն ու բույրը. Ռուբեն Վարդանյանը, Չուլպան Խամատովան ու մյուսները` քաղաքի մասին

«Մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում, և ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը»,- ասաց նա:

Վարչապետը համոզված է, որ Երևանն իր ճարտարապետությամբ, քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը:

Փաշինյանը նաև անդրադարձավ քաղաքի տոնի առիթով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացած Երվանդ Մանարյանին և Միխայիլ Պիոտրովսկուն:

Հայկ Մարությանը սիրո խոստովանություն է արել Երևանին

«Երվանդ Մանարյանը ծնվել է արտերկրում՝ սփյուռքում, վերադարձել Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել, Պիոտրովսկին ծնվել է Երևանում և հիմա ղեկավարում է աշխարհի ամենանշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում շատ մեծ ու կարևոր դեր է ունեցել մեր մյուս նշանավոր հայրենակիցը՝ Հովսեփ Օրբելին»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Երևանն այնպիսի քաղաք է, որ մեկտեղում է մարդկանց:

«Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին»,- ամփոփեց իր շնորհավորական խոսքը գործադիրի ղեկավարը:

Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովան հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին». տեսանյութ

Նշենք, որ «Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ. Հոկտեմբերին, երբ նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։ Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց «Էրեբունի-Երևան» օրհներգը։

Լրահոս
0