https://arm.sputniknews.ru/20191019/sa-orva-amenalav-norutyunn-er-margarita-simonyany-krkin-mayracel-e-20810176.html
«Սա օրվա ամենալավ նորությունն էր». Մարգարիտա Սիմոնյանը կրկին մայրացել է
«Սա օրվա ամենալավ նորությունն էր». Մարգարիտա Սիմոնյանը կրկին մայրացել է
Sputnik Արմենիա
53-ամյա ռեժիսոր Տիգրան Քեոսայանը և 38-ամյա լրագրող, RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կրկին ծնող են դարձել: Այսօր ծնվել է նրանց դուստրը: 19.10.2019, Sputnik Արմենիա
2019-10-19T14:00+0400
2019-10-19T14:00+0400
2019-10-19T14:21+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1306/32/13063237_0:0:3071:1736_1920x0_80_0_0_7a1b641e915bcace3133e9334b6e5438.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1306/32/13063237_0:0:3071:1930_1920x0_80_0_0_f0ccff1b59e64de1bb7c3680ba8ae949.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , աշխարհ, ռուսաստան, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, sputnik, թինա կանդելակի
հայաստան, հասարակություն , աշխարհ, ռուսաստան, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, sputnik, թինա կանդելակի
«Սա օրվա ամենալավ նորությունն էր». Մարգարիտա Սիմոնյանը կրկին մայրացել է
14:00 19.10.2019 (Թարմացված է: 14:21 19.10.2019) 53-ամյա ռեժիսոր Տիգրան Քեոսայանը և 38-ամյա լրագրող, RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կրկին ծնող են դարձել: Այսօր ծնվել է նրանց դուստրը:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի և RT–ի ու Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքում երրորդ երեխան է ծնվել: Այս մասին տեղեկացրել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին՝ Telegram-ի իր ալիքում շնորհավորական տեսանյութ տեղադրելով:
«Հարազատ ու սիրելի մի մարդ այսօր մայր է դարձել: Մարգո ջան, ո՞ւր տանեմ մանկասայլակը: Չես պատկերացնի, թե ինչքան էի սպասում՝ երբ ես ծննդաբերելու: Սիրում եմ քեզ, դու անհավանական կին ես, որն ամբողջ երկրին ցույց տվեց, որ կարելի է լինել «երկաթե տիկին» և միաժամանակ մնալ աշխարհի ամենաջերմ, հիասքանչ հայ մայրիկը: Սիրում եմ քեզ շատ, սա օրվա ամենալավ նորությունն էր»,- ասել է Կանդելակին՝ մանկասայլակի հսկայական արկղի վրա նստած:
Ինչերից է հրաժարվել Մարգարիտա Սիմոնյանը` ամեն ինչ հասցնելու համար. խոստովանություն
Հիշեցնենք, որ մարտի վերջին Սիմոնյանը հայտնել էր, որ երեխայի է սպասում։ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա արդեն ունեին: 2013 թվականի օգոստոսին ծնվել էր նրանց աղջիկը՝ Մարիանան, իսկ 2014 թվականի սեպտեմբերին` որդին՝ Բագրատը։ Եվս 2 դուստր (Ալեքսանդրիա և Քսենյա) Տիգրան Քեոսայանն ունի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից: