00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ նպատակ ուներ ԱԱԾ հաղորդագրությունը. մեկնաբանում է Թովմասյանի փաստաբանական թիմը

© Sputnik / Arsen HaytyanЗаседание Конституционного суда Армении (4 сентября 2019). Еревaн
Заседание Конституционного суда Армении (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն իր զարմանքն է արտահայտում ՀՀ ազգային անվտանգության ծառայության` այսօր տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. ԱԱԾ տարածած հաղորդագրությունը մանիպուլյատիվ հնարք է: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան Ամրամ Մակինյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ հաղորդագրության բովանդակությունը:

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն փորձել է կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա զանգերին չի պատասխանել

Նրա խոսքով՝ տարակուսելի և իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի են հաղորդագրության մեջ նկարագրվող` ստորաբաժանման ղեկավարի գործողությունները: 

ՀՀ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ է ներկայացրել

Մակինյանը նաև հավելեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը և ժամը համաձայնեցված է եղել բացառապես փաստաբանական թիմի ներկայացուցիչների հետ։

«Հետևաբար, նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլյատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձևական տեսք»,- ասաց Մակինյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մինչ նրա հորն ու դուստրերին զրույցի կանչելը փորձեր են արվել կապ հաստատել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ՝ բացատրության օրն ու վայրը համաձայնեցնելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել:          

Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ–ում ունեցվածքի մասին հարցեր են տվել. պաշտպան

«Նյութեր նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»,-ասվում էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱԾ էին կանչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարազատները: Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ԱԱԾ-ն Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ էր ներկայացրել:

Լրահոս
0