ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրերի դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր չի ներկայացրել 18 անձ: Այս մասին «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ հավելելով, որ այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ: Գործերի քննությունը տեղի կունենա առաջիկա օրերին:
Աշխատավարձը` զենք գործատուի ձեռքին, կամ եթե լիներ էթիկայի կանոնագիրք
«2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել 6 պաշտոնատար անձ:
Այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ և կիրառվել վարչական տույժեր:
Հայտարարագիր կներկայացնի ոչ թե քաղաքացին, այլ հարկային համակարգը քաղաքացուն
2019թ. հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 4 գործ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով»,-ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պատասխանը մեջբերել է «Փաստը»՝ հիշեցնելով, որ 2019թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 188 պաշտոնատար անձ չէր ներկայացրել տարեկան հայտարարագրերը: