ԵՐԵՎԱՆ, 18 Հոկտեմբեր — Sputnik. Լաս Վեգասում Enigma համերգային ծրագրի ընթացքում երգչուհի Լեդի Գագան երկրպագուի հետ ընկել է բեմից: Այս մասին գրում է ամերիկյան Etonline.com կայքը։
Հերթական երգի ժամանակ Գագան բեմ է կանչել երկրպագուներից մեկին, ցատկել նրա վրա և սկսել է պարել: Երկրպագուն կորցրել է հավասարակշռությունը և, երգչուհուն գրկած, ընկել բեմից` այլ մարդկանց վրա։
why did the spotlight follow them i'm crying 😭 pic.twitter.com/4cuxovvkHr
— Lady Gaga Facts (@LGMonsterFacts) 18 октября 2019 г.
Մի քանի երկրպագուներ, որոնց «բախտ չի վիճակվել» գրկվել իրենց կուռքի հետ, տեսանկարահանել են Գագայի ընկնելը։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Գագան ընկնելուց հետո վեր կենում և ասում. «Ամեն ինչ օքեյ է»։ Հետո բարձրանում է բեմ ՝ շարունակելու իր ելույթը։ Սակայն տեսանյութերում չի երևում` ինչ ճակատագրի է արժանանում 33-ամյա երգչուհու հետ ընկած երիտասարդը։
Genteee.. A perna dele quebrou?#Enigma pic.twitter.com/YM7ITzVc1z
— Rᴏᴄᴋᴇᴛ #9 (@artpopix) 18 октября 2019 г.
Սա Լեդի Գագայի` բեմից ընկնելու առաջին դեպքը չէ։ Այս տարվա հունիսին իր համերգներից մեկի ժամանակ երգչուհին ընկել էր ծանր մետաղական հագուստի պատճառով: Մի քանի տարի առաջ էլ խճճվել էր երկար հագուստի մեջ ու էլի ընկել: Բոլոր դեպքերում էլ սուպերաստղն առանց ոգևորվածությունը կորցնելու շարունակել էր իր ելույթները։
Ովքեր են աշխարհի ամենագեղեցիկ կանայք. լուսանկարներ
Երգչուհի, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիզայներ և դերասանուհի Լեդի Գագան այս տարի «Օսկար» մրցանակ է ստացել Բրեդլի Կուպերի «A Star Is Born» ֆիլմում լավագույն երգի համար: Նա իր կարիերան սկսել է ակումբային ելույթներով, իսկ 2007-ի վերջին պրոդյուսեր Վինսենթ Հերբերտը երգչուհու հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել, ինչն առաջին քայլն է դարձել նրա աստղային կարիերայում։