ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Կապանում սողանքի հետևանքով փլված տան փլատակների տակից փրկարարները դուրս են բերել տարեց ամուսիններից մեկին դին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ մահացածը 69 տարեկան Էլլա Պ.-ն է։
Նրա ամուսնուն փրկարարները դեռ չեն հայտնաբերել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Արտակարգ իրավիճակ Սյունիքում. պոչամբարից արտահոսք է տեղի ունեցել. տեսանյութ
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում, տան փլատակները ծածկվել են հողով։
Հայաստանի անտառներում հրդեհներ են. մեղավորը չոր աշո՞ւնն է, թե դիտավորյալ են այրում