00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է փոխվելու ավտոներկրողների կյանքում հունվարից. մանրամասներ` ՊԵԿ նախագահից

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВ России могут пересмотреть стандарты размеров парковочных мест
В России могут пересмотреть стандарты размеров парковочных мест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Անանյանը ԵԱՏՄ կանոնակարգին այլընտրանք չի տեսնում։ Օրենքի միակ սողանցքը, ըստ նրա, կարող է գործել առավելագույնը մինչև հունվարի 31-ը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Մինչև հունվարի 31-ն ավտոմեքենա ներկրողները կկարողանան օգտվել մաքսազերծման ներկա կարգից։ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի` Գյումրիում արած այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Sputnik Արմենիայի խնդրանքով պատասխանեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Пресс-конференция председателя Комитета государственных доходов Армении Давида Ананяна (16 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ եղավ Գյումրու մաքսատունը. Անանյանի հաշիվները խառնել են շինարարները

«Օրենսդրությամբ գոյություն ունի «ուղեկցող բեռի նախնական հայտարարագիր հասկացությունը»։ Եթե անձը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ` դեկտեմբերի 25-ին, կարող է նախնական հայտարարագրել, որ իր բեռը գալու է դեկտեմբերի 25-ից հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում և ներկայացնել ժամանման վայրի մաքսատուն։  Այս դեպքում հունվարի 25-ին ստացվող բեռը կարող է մաքսազերծել դեկտեմբերի 25-ին գործող օրենսդրությամբ»,–ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահն ավտոներկրողներին խորհուրդ է տալիս օրենքի ընձեռած այս հնարավորությունից օգտվելու համար ներկրվող ավտոմեքենան ձևակերպել որպես «ուղեկցող բեռ»։ Օրենսդրության այս խրթին ձևակերպումները, Դավիթ Անանյանի համոզմամբ, ավտոներկրողների համար բարդություն չեն ներկայացնի։

Аэропорт в Гюмри  - Sputnik Արմենիա
«Շիրակ» օդանավակայանում ավելի քան 20 միլիոն դոլարի ներդում է արվելու

«Այն քաղաքացիները, որոնց մասին մենք ենք խոսում, ամենօրյա ռեժիմով շփվում են մաքսային մարմինների հետ, գրեթե ամեն օր մաքսային մարմնում են։ Նրանք ուղղակի պետք է տեղում հարցնեն»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չենք գնալու. Անանյանը վստահ է` Մաշադյանը խաղամոլ չէ

Մյուս բոլոր քաղաքացիները, որոնք հունվարի 1-ից հետո ավտոմեքենա կներկրեն առանց նախնական հայտարարագրման, կվճարեն արդեն նոր կարգով` ավելի թանկ։

«2020թ.–ի հունվարի 1-ից գործելու է մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրներում գործող նույն կարգը։ Հունվարի 1-ից լրանում է այն ժամկետը, որը մենք որպես բացառություն էինք խնդրել ԵԱՏՄ–ից»,– ասաց Անանյանը։

Թե նոր օրենսդրությունը որքանով կթանկացնի ավտոմեքենաների մաքսազերծման արժեքը, Դավիթ Անանյանը չցանկացավ հստակեցնել։

Пресс-конференция председателя Комитета государственных доходов Армении Давида Ананяна (16 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պարգևավճարներ վճարվել են, վճարվում են ու վճարվելու են. ՊԵԿ նախագահ

«48-54 տոկոս կա, բայց ոչ պակաս շարժիչի հզորության յուրաքանչյուր խ/սմ–ի դիմաց, եթե չեմ սխալվում, 4-5 եվրոյի կարգի թիվ։ Վախենում եմ սխալվել կամ շփոթվել, որովհետև այդ տեղեկատվությունն այդքան պահել մի քիչ դժվար է»,– ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը չցանկացավ մեկնաբանել նաև կառավարության` հոկտեմբերի 3-ի նիստում ֆինանսների նախարարության ներկայացրած ու կառավարության ընդունած` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ավտոմեքենաների մաքսազերծման տոկոսադրույքները մեղմել ու հնարավոր կտրուկ թանկացումը դրանով իսկ հետաձգել ևս 3 տարով։

«Կառավարությունը ոչ մի բան չի փոխել, ոչ մի բան չի ընդունել և այդպիսի իրավասություն չունի»,– ի պատասխան հիշյալ օրինագծի մասին Sputnik Արմենիայի հարցի` ասաց Անանյանը` ըստ ամենայնի ակնարկելով, որ ֆինանսների նախարարության հեղինակած նախագիծը դեռ պետք է ընդունվի ԱԺ–ի կողմից, որից հետո միայն մեղմացված դրույքաչափերը կսկեն գործել։

Հիշեցնենք` առաջարկվող նոր դրույքաչափերով` ֆինանսների նախարարությունն առաջարկում է 3–ից մինչև 5 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար 2020թ.–ի հունվարի 1-ից կիրառել ավտոմեքենայի արժեքի 10 տոկոսի չափով ԱԱՀ, 5–10 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 5 տոկոսի չափով: Մինչդեռ հունվարից ուժի մեջ մտնող նոր կարգավորումներով` մինչև 3 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար 15% ԱԱՀ, 6 և ավելի տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 20% +0,44 եվրո` շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խ/սմ–ի դիմաց, իսկ 8 և ավելի տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 2,2 եվրո յուրաքանչյուր խ/սմ–ի դիմաց։

Авторынок - Sputnik Արմենիա
Ինչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներմուծելիս

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը Դավիթ Անանյանը նաև հայտնեց, որ այս տարի Հայաստանում ավտոմեքենաների ներկրման «բում» է գրանցվել։ Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ Հայաստան է բերվել 114 000 ավտոմեքենա, ինչն ավելի քան 60 000–ով շատ է 2018թ.–ի նույն ժամանակահատվածից։

Ավտոներկրման «բումի» շնորհիվ այս տարի բյուջե է վճարվել շուրջ 51 մլրդ դրամ` 2018թ.–ից  27 մլրդով ավելի։

Անանյանը չթաքցրեց` 2020թ.–ին ԵԱՏՄ կանոնակարգերի ուժի մեջ մտնելուց հետո բյուջեի եկամուտները միայն այս ոլորտից նվազելու են 50-52 մլրդ դրամով։

Լրահոս
0