00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Սահմանադրականը պատերա՞զմ է հայտարարում պառլամենտին

© Sputnik / Asatur YesayantsСкульптура богини Фемиды в Конституционном суде Армении
Скульптура богини Фемиды в Конституционном суде Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Վա բանկ. այսպես կարելի է բնորոշել այն իրավիճակը, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել Ազգային ժողովի դիմումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Թե ինչու չի ընդունել, առայժմ անհայտ է՝ հրաժարման պատճառները ամենայն հավանականությամբ հայտնի կդառնան առաջիկա օրերին, երբ հիմնավորումը կուղարկվի Ազգային ժողով։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Սահմանադրականը պատերա՞զմ է հայտարարում պառլամենտին

Համաձայնեք, շատ հետաքրքիր կլինի ծանոթանալ այդ հիմնավորման հետ, որովհետև Սահմանադրական դատարանի մասին օրենքն ընդամենը երկու հանգամանք է նախատեսում դիմումը վարույթ չընդունելու համար։

Առաջին՝ եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Շատ տարօրինակ կլինի, եթե վկայակոչվի հենց այս հիմքը։ Բա էլ ո՞ւմ պիտի դիմեր մեր խորհրդարանը Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու առաջարկով, եթե ոչ Սահմանադրական դատարանին։ Բացի այդ դատարանի դատավորներից էլ ով կարող է նման բան անել։ Ուրեմն՝ այս մի հիմքը, մեղմ ասած, այնքան էլ հիմք չէ։
Երկրորդ հիմքը՝ Սահմանադրական դատարանը դիմումը վարույթ չի ընդունում, եթե դիմողը իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Այ էստեղ երևի կարելի է վիճահարույց պահեր գտնել։ Իրոք, իրավասու է արդյոք պառլամենտը դիմել Սահմանադրական դատարանի դատավորներին և ասել՝ պաշտոնանկ արեք ձեր շեֆին։ Արդյոք սա իշխանության մի ճյուղի՝ օրենսդիր ճյուղի միջամտություն չէ իշխանության մյուս ճյուղի՝ դատական ճյուղի գործերին։ Համաձայնեք, էստեղ վիճաբանության առիթ կա։ Ազգային ժողովը, իհարկե, կարող է բերել իր փաստարկները, Սահմանադրականը՝ իր հակափաստարկները։
Նաև պարզ չէ՝ արդյո՞ք Ազգային ժողովի պատգամավորները իրենց դիմումն ուղարկելիս կանխատեսել էին, որ հարցն այսքան պարզ ավարտ կունենա՝ Սահմանադրական դատարանը ուղղակի չի ընդունի դիմումը, և վերջ։ Այնինչ երևի կարելի էր կանխատեսել, որ Սահմանադրական դատարանի դատավորները այսկերպ կվարվեն՝ ղեկավարվելով ինքնապաշտպանական բնազդով՝ այսօր մենք մեր ղեկավարին ենք պաշտոնանկ անում, վաղը մեր հերթն է գալու։ Չէ՞ որ վաղուց արդեն շրջանառվում է այն գաղափարը, որ Սահմանադրական դատարանի դատավորների գերակշիռ մասը լեգիտիմ չէ. նրանք ժամանակին այդ դատարանում են հայտնվել որպես դատարանի անդամներ, այնինչ նոր Սահմանադրությունում խոսվում է միայն Սահմանադրական դատարանի դատավորների մասին։
Բոլոր դեպքերում՝ պարզ չի, թե հիմա ի՛նչ պիտի անի Ազգային ժողովը։ Ում բողոքես։ Սահմանադրական դատարանից բարձր ատյան Հայաստանում չկա։ Վենետիկի հանձնաժողովի՞ն։ Ախր նախ այդ հանձնաժողովի որոշումները պարտադիր ուժ չեն կարող ունենալ։ Եվ հայտնի նաև, որ այդ հանձնաժողովի եզրակացությունները մեզ մոտ տարբեր կերպ են մեկնաբանվում։ Հիշեք թեկուզ ընտրություններին մասնակցածների ցուցակները հրապարակելու վերաբերյալ եզրակացությունը. իշխող հանրապետականներն այն ժամանակ պնդում էին, թե վենետիկցիները դրան դեմ են արտահայտվել՝ որպես մարդու իրավունքի խախտում, ընդդիմությունը հակառակն էր պնդում։
Ընդհանրապես երեկ տեսա՝ սոցիալական ցանցերում մի տարօրինակ տարբերակ էր շրջանառվում՝ իբր Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին հասկացրել է, որ կարող է գործարքի գնալ. մերոնք խորհրդարանում վավերացնում են Ստամբուլի վիճահարույց կոնվենցիան (որը հայաստանյան հասարակությունում մեղմ ասած այնքան էլ ջերմ ընդունելության չի արժանացել), փոխարենը Վենետիկի հանձնաժողովը դրական գնահատական է տալիս իշխանությունների վերաբերմունքին Սահմանադրական դատարանի նկատմամբ և հաստատում, որ, այո՛, Հրայր Թովմասյանը չի կարող ղեկավարել այդ դատարանը։
Կա, իհարկե, նաև մեկ այլ ուղի՝ ընդհանրապես վերացնել Սահմանադրական դատարանը։ Իսկ ինչ է եղել որ. նախ, աշխարհի բազմաթիվ երկրներում Սահմանադրական դատարաններ չկան ու լավ էլ յոլա են գնում առանց դրանց։ Եվ հետո՝ կներեք, այդ ինչ մի դրական դեր է խաղացել Սահմանադրական դատարանը մեր կյանքում՝ օրինականացրել է բոլոր վիճահարույց ընտրությունների արդյունքները 1996 թվականից սկսած։ Ընդամենը մի անգամ տարօրինակ առաջարկ է արել այսպես կոչված Վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, այն էլ այդ առաջարկը մնացել է օդում կախված։
Ասում եք՝ բայց Սահմանադրական դատարանը վերացնելու համար հանրաքվե է պետք անցկացնել։ Իսկ ինչ կա որ՝ իշխանթյունները շարունակ պնդում են, թե ամեն ինչ պետք է ժողովրդի կամքով լինի։ Հանրաքվեն էլ ժողովրդի կամքի լավագույն արտահայտությունն է։

Հեղինակ՝ Արմեն Դուլյան

Լրահոս
0