00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան

© Sputnik / Marianna PaytyanЗаслуженный тренер по тяжелой атлетике Феликс Алиев
Заслуженный тренер по тяжелой атлетике Феликс Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես Ֆելիքս Ալիևը Հայաստանին ու աշխարհին ծանրամարտի չեմպիոններ տվեց, հաղթահարեց ադրբեջանական ազգանունով ապրելու դժվարությունը, Էջմիածնում հուղարկավորեց իր ադրբեջանցի հորը։ Այս պատմությունը 80-ամյա մարզչի դժվարին, բայց հաղթական ուղու մասին է։

-Բարև Ձեզ, պարոն Ֆելիքսը Դու՞ք եք…

-Ընկեր Ֆելիքսը ես եմ…

© Sputnik / Marianna PaytyanՖելիքս Ալիև
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան - Sputnik Արմենիա
Ֆելիքս Ալիև

Հին, մաշված պատերով, կիսախարխուլ շենքի մուտքի մոտ մեզ դիմավորում է ծանրամարտի վաստակավոր մարզիչ Ֆելիքս Ալիևը: Նա արդեն 50 տարի է՝ հանրապետությանն ու աշխարհին չեմպիոններ է տալիս: Հաղթանդամ, բարձրահասակ, ալեհեր տղամարդու դեմքին նայելիս չես ասի, որ 80 տարեկան է: Տարիքը զգացվում է միայն քայլելիս, երևում է, որ ոտքերը ցավում են. առույգ, ամուր պապիկը մի քիչ դժվարությամբ է քայլերը դնում: Իսկ այն, որ ազգությամբ հայ չէ, առավել ևս, որ երակներով ադրբեջանական արյուն է հոսում, մտքովդ չի էլ անցնի:

Մեզ դժվարությամբ է հաջողվում համոզել ընկեր Ֆելիքսին հարցազրույց տալ: Արդեն երկար ժամանակ է՝ հրաժարվում է շփվել լրագրողների հետ: Անցյալում շատ պատմություններ կան, որոնց մասին հիշելը ցավեցնում է:

© Sputnik / Marianna PaytyanՖելիքս Ալիև
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան - Sputnik Արմենիա
Ֆելիքս Ալիև

Սուննի կարափափախների գերեզմանները. այստեղ վառ երևում է հայի ու ադրբեջանցու տարբերությունը

Էջմիածնեցի Ֆելիքս Ալիևն ու ծնողները Հայաստանում դժվար օրեր ու պահեր շատ են ունեցել։ Դրանց մասին մտովի հիշելիս ծանր հոգոց է հանում. ալեհեր, հաղթանդամ պապիկի աչքերը խոնավանում են, լռում է, խնդրում դադարեցնել ձայնագրությունը։ Կողք կողքի խաղաղ ապրած մարդիկ 80-ականների վերջերին իրար թշնամի դարձան, սկսեցին ատել իրար։ Բաքվի, Սումգայիթի ջարդերը, սահմանից ամեն օր ստացվող լուրերը չէին հեշտացնում ադրբեջանցի հոր՝ Ասկար Ալիևի և նրա ընտանիքի կյանքը Էջմիածնում. քայլում էին գլուխը կախ, առանց մարդկանց աչքերին նայելու, ամաչում մի բանի համար, ինչն իրենց էլ էր ցավեցնում։ Ալիև ազգանունով մեկը սահմանի այն կողմում հրամանագրեր էր ստորագրում, Ալիև ազգանունով մյուսն այս կողմում մարդկանց խեթ հայացքներն ու վատ վերաբերմունքն էր ստանում։ Ու չնայած լարված իրավիճակին՝ Հայաստանից չհեռացան. այս ընտանիքի տունն արդեն շատ վաղուց սահմանի հենց այս կողմում էր։

Կես դար ու տասնյակ չեմպիոններ...

Ֆելիքս Ալիևին Էջմիածնում և հարակից բնակավայրերում բոլորը գիտեն... Գեղակերտ գյուղի ծանրամարտի դպրոցը միգուցե արդեն չլիներ էլ, եթե ընկեր Ֆելիքսը չլիներ։

Ծանրամարտի 50 տարվա մարզչի ոտքերը դեռ մանկուց են ցավում, ինչ իրեն հիշում է՝ ռևմատիզմ ունի։ 80 տարեկանում ռևմատիզմն իրեն ավելի է զգացնել տալիս, բայց փորձառու մարզիչը սաների մոտ միշտ իրեն առույգ ու ամուր է պահում. իր ապագա չեմպիոնների համար պետք է օրինակ լինի։ Վերջին հաջողությունն անցյալ տարի էր՝ ներկա սաներից Կարեն Մարգարյանը պատանիներ

© Sputnik / Marianna PaytyanԿարեն Մարգարյան
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան - Sputnik Արմենիա
Կարեն Մարգարյան

ի Եվրոպայի չեմպիոն դարձավ։

Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է

«Հույս ունեմ իմ առողջությունը կների, որ իմ Կարենին էլ իր նպատակին հասցնեմ՝ մեծահասակների չեմպիոն դառնա»,- ասում է Ֆելիքս Ալիևն ու հիշում այս 50 տարիների ընթացքում աշխարհին տված չեմպիոնների անունները՝ Յուրի Սարգսյան, Գևորգ Պետրոսյան, Վիգեն Խաչատրյան, Վանիկ Ավետիսյան... Եվ այսպես շարունակ։ Յուրաքանչյուրի անունը տալիս հատիկ-հատիկ թվարկում է նրանց հաջողությունները

։ Հպարտանում է, բայց գլուխ չի գովում։

© Sputnik / Marianna PaytyanԳեղակերտ գյուղի ծանրամարտի դպրոցը
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան - Sputnik Արմենիա
Գեղակերտ գյուղի ծանրամարտի դպրոցը

«Ես դափնիների վրա ննջող մարդ չեմ, ինչպես ասում են։ Էնպես չի եղել, որ հաջողություն ունենամ, ասեմ՝ վերջ, մի քիչ գլուխ պահեմ։ Տենց բան չկա, արդեն հիսուն տարի աշխատում եմ մարզիչ, հիսուն տարիների ընթացքում համարյա ոչ մի անգամ արձակուրդ չեմ գնացել»,-ասում է ընկեր Ֆելիքսն ու ավելացնում, որ թեկուզ եթե միայն Համաշխարհային ռեկորդ սահմանած, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադիայի և ԽՍՀՄ չեմպիոն Յուրի Սարգսյանի մարզչական գործունեությամբ զբաղվեր, դա արդեն իրեն մեծ հաջողություն բերած կլիներ։

«Բայց եթե ես Յուրիկի պոչը բռնած, գնա

ցած լինեի, մյուս անունները չէին լինի։ Յուրիկիս ցավը տանեմ, բայց նրա կողքին էդքան չեմպիոն կա, 34 սպորտի վարպետ եմ պատրաստել, բա փոքր Կարենը»։

Փորձառու մարզիչը վստահ է, որ այդ դեպքում նաև անխուսափելի էր լինելու իր մարզչական կարիերայի ավելի վաղ ավարտը։

«Մի օր ասելու էին՝ անցյալի համար շնորհակալ ենք, բայց ներկայում պետք չես»։

© Sputnik / Marianna PaytyanՖելիքս Ալիև
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան - Sputnik Արմենիա
Ֆելիքս Ալիև

Ինչպես սկսվեց ամեն ինչ...

Բոլոր տղա երեխաները ցանկանում են ուժեղ լինել։ Ընկեր Ֆելիքսն անկեղծանում է՝ ֆիզիկական ուժեղ տվյալներով երբեք աչքի չի ընկել։

«Ուժի չեմպիոն կար՝ Կոլյա Նավթալյան, անհավատալի ուժի տեր մարդ, որ անգամ բեռնատարն էր գետնից կտրում, վերև բարձրացնում...Ես էլ ոգևորված գյուղում քարեր էի բարձրացնում, պարապում»,- ընկեր Ֆելիքսը հիշում է, որ իններորդ դասարանում սկսեց ծանրամարտով զբաղվել, ուժային պարապմունքները «կիսատ-պռատ» շարունակեց նաև խորհրդային բանակում։ Բանակից վերադառնալուց հետո ինքն իրեն խոստովանեց, որ իրենից լավ ծանրամարտիկ դուրս չի գա։ Մի օր էլ «Советский Спорт» թերթում կարդաց, թե «ամեն մի մե

ծ մարզիկ չէ, որ նաև լավ մարզիչ է դառնում»։ Մտածեց, որ միգուցե արժե փորձել իր ուժերը որպես մարզիչ։

© Sputnik / Marianna PaytyanՖելիքս Ալիև
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան - Sputnik Արմենիա
Ֆելիքս Ալիև

Դիակների կույտը երբեք չի մոռանա. ի՞նչ խրատ է տալիս 93 տարեկան Սամվել պապը ջահելներին

Լավ մարզիչից շատ բան է կախված. հիշում է իր առաջին մարզչին։ Բառերը կոկորդում կիսատ են մնում, ձայնը դողում է, արցունքներն աչքերից գլորվում... Գևորգ Մամիկոնյանն իր համար ոչ թե միայն մարզիչ, այլ ծնող է եղել, վատ տարիներին ուժ տվել, սատարել։ Ամեն տարի ընկեր Ֆելիքսն ընկեր Գևորգի գերեզմանին է այցելում... Այսքան տարի անց էլ իր ուսուցչին դեռ շնորհակալության խոսքեր ունի ասելու։

Ասում է, որ լավ մարզիչ լինելու համար առաջին հերթին պետք է ազնիվ ու համբերատար լինել։

«Ու նենց չլինի, որ պարապմունքի ժամանակ մեկը 50կգ, մյուսը 30կգ է բարձրացնում, տարբերություն դնես՝ թե մեկն ուժեղ է, էն մյուսը՝ չէ։ Ինձ մոտ դեռ այնպիսի երեխա չի եկել, որ ես ասեմ՝ քեզանից բան դուրս չի գա»։

© Sputnik / Marianna PaytyanՖելիքս Ալիև
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան - Sputnik Արմենիա
Ֆելիքս Ալիև

Տարիների փորձն օգնում է պարապմունքների ժամանակ հասկանալ, թե որ մարզիկն ինչ ապագա ունի, որին ուր կարող է հասցնել, ինչպես, օրինակ, քանդակագործը միշտ գիտի, թե որ աշխատանքի համար ինչ նյութ է պետք։

Հայրն ադրբեջանցի, մայրը՝ հայ...

«Ես ծնվել եմ Էջմիածնում, մինչև այսօր էլ էջմիածնեցի եմ»,- ասում է ընկեր Ֆելիքսն ու ավելացնում, որ մինչև այսօր հաճախ Էջմիածնից Գեղակերտ ոտքով է գալիս, գնում։

«Մայրս Սպիտակի շրջանից է, հորս արմատները Պարսկաստանի Խոյ գավառից են, բայց ինքը Գրիբոյեդով գյուղում է ծնվել, նախկինում Քյոլանլու է կոչվել, շատ ադրբեջանցիներ են ապրել»։

© Sputnik / Marianna PaytyanՖելիքս Ալիև
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան - Sputnik Արմենիա
Ֆելիքս Ալիև

Ասկար Ալիևը փոքր տարիքում կորցրել է ծնողներին, մանկատանն ապրել, հետո ծառայության անցել Բաղրամյանի գնդում՝ «գնդի որդի» եղել։

21-ամյա Ասկար Ալիևը հենց որ տեսել է 17-ամյա Եպրաքսյա Դանիելյանին, սիրահարվել ու փախցրել է նրան։ Ամբողջ կյանքն ապրել են հաշտ ու համերաշխ։ Երկու որդի են ունեցել, Ռազմիկը մեկ տարեկանում մահացել է.

«Ես մենակ երեխա եմ եղել. երևի դրանից է, որ մենակությունից երբեք չեմ ձանձրանում»,- ասում է ընկեր Ֆելիքսն ու շարունակում պատմել հոր մասին։ Ասում է, որ շրջանում շատ հայտնի կլառնետահար է եղել, ուստա Ալի են ասել։ Ոչ մի ուրախություն, տխրություն առանց ուստա Ալիի կլառնետի չի անցել, այդպես էլ ընտանիքն է պահել։

© Sputnik / Marianna PaytyanՖելիքս Ալիև
Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան - Sputnik Արմենիա
Ֆելիքս Ալիև

«Եթե լավ կրթություն ունենար, կարող է և լավ պաշտոն ունենար, բայց հայրս չորրորդ դասարանն էր ավարտել»։

Ավելի մտերիմ ադրբեջանցիների հետ, քան վրացիների. Վրաստանի Չանախչիի հայերի պատմությունը

80-ականների վերջն ու 90-ականների սկիզբը ծանր էիր ուստա Ալիի համար, բայց ծնվել էր Էջմիածնում, ապրեց մինչև կյանքի վերջին օրը։ Ինչպես ամբողջ կյանքում ապրեցին միասին, այնպես էլ ադրբեջանցի Ասկար Ալիևն ու հայուհի Եպրաքսյա Դանիելյանը ննջում են կողք կողքի Էջմիածնի գերեզմանատանը։

Եթե ագռավին սպիտակ էլ ներկես, ինքը աղավնի չի դառնա...

Ֆելիքս Ալիևի 80-ամյակը մեծ շուքով այս տարի մայիսի 16-ին է նշվել։ Հպարտությամբ պատմում է, որ ներկա էին գործող գրեթե բոլոր մարզիկները, նաև իր նախկին սաները.Յուրի Սարգսյանն էլ էր եկել։ Գրեթե 101 մարդ էր հավաքվել.

«Աշակերտներս ասում են, որ դա նշան է, թե 101 տարի էլ պետք է ապրեմ»,- ծիծաղում է կեսդարյա մարզիչը։

Աչքերի փայլով ավելացնում է, որ իր հաջողությունների առյուծի բաժինը կնոջը՝ Ջուլիետային է պարտական, իրեն երջանիկ մարդ է համարում, որ «տենց աղջիկ է հանդիպել», որն իրեն երեք զավակ է պարգևել՝ երկու դուստր և մեկ որդի։ Ի դեպ, որդին էլ հոր ազգանունն է կրում, ինքն էլ չի փոխել։

«Մարդը չպիտի նենց լինի, որ անցք տեսնի, մուկ դառնա, ջուր տեսնի՝ ձուկ դառնա, ինչքան էլ ագռավին սպիտակ ներկես, մեկ է՝ աղավնի չի դառնա։ Ես ծնվել եմ Ալիև ազգանունով, իմ հոր ազգությունը դա է, բայց ես գաղափարապես ադրբեջանցի չեմ»,-ասում է ալեհեր, իմաստուն մարզիչն ու ավելացնում, որ իր խելքի, շնորհքի համար հայ ազգին է պարտական։

Լրահոս
0