00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Սարգսյանը ցավակցել է լեգենդար տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի ընտանիքին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян посетил Лорийскую крепость в рамках рабочего визита в Лорийскую область (20 июля 2019). Степанаван
Президент Армен Саркисян посетил Лорийскую крепость в рамках рабочего визита в Лорийскую область (20 июля 2019). Степанаван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աստղագետ Գարիկ Իսրայելյանի հետ պատրաստվում էր այցելել Ալեքսեյ Լեոնովին, բայց չհասցրեց։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։ Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը»,– նշված է հեռագրում:

ՀՀ նախագահը վստահ է, որ Ալեքսեյ Լեոնովի անունը հավերժ կմնա մարդկանց հիշողության մեջ, ինչպես պատմության մեջ մնաց Յուրի Գագարինը, ինչպես հիշում են մայրցամաքներ հայտնաբերած ճանապարհորդներին և մեծ գիտնականներին, որոնք դարակազմիկ գիտական բացահայտումների հեղինակներ դարձան:

«Նմանօրինակ մարդկանց կենդանության օրոք կանգնեցնում են հուշարձաններ, նվիրում են փոստային նամականիշներ, նրանց անունը միլիոնների շուրթերին է, նրանք շրջապատված են փառքով և համընդհանուր հարգանքով: Հենց նման մեծություններից էր տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ Ալեքսեյ Լեոնովը, որը մշտապես մնաց իբրև համեստ, անկեղծ և շփվող մարդ»,– գրել է նախագահը:

Космонавт Алексей Леонов - Sputnik Արմենիա
Մահացել է լեգենդար տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը

Հեռագրի վերջում ՀՀ նախագահը նշել է, որ աստղագետ Գարիկ Իսրայելյանի հետ պատրաստվում էին այցելել Ալեքսեյ Լեոնովին, սակայն չհասցրին։

Հիշեցնենք` Լեոնովը մահացել է հոկտեմբերի 10-ին։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 15–ին։

1965թ–ի մարտին Լեոնովը դարձավ աշխարհում առաջին մարդը, որ դուրս եկավ բաց տիեզերք։ Դա տևեց 12 րոպե, իսկ վերադառնալիս Լեոնովը հայտնվեց արտակարգ իրավիճակում. նրա սկաֆանդրն ուռեց, Լեոնովը ստիպված եղավ թուլացնել ճնշումը և, հակառակվելով հրահանգներին, լյուկի մեջ մտավ ոչ թե ոտքերով, այլ գլխով։

Ինչպես են պայթում աստղերը. հայ աստղագետն ուսումնասիրում է «բուռն տիեզերական ծերությունը»

1960–ականների վերջին Լեոնովը պատրաստվում էր թռչել Լուսին։ Եթե ԽՍՀՄ–ը հաղթեր «լուսնային մրցավազքում», նա կլիներ Լուսին հասած առաջին մարդը (1968 թ. դեկտեմբերին ամերիկացիներին հաջողվում է առաջինը հասնել Լուսին):

1975թ–ին Լեոնովը մասնակցել է «Սոյուզ–Ապոլլոն» ծրագրի հայտնի թռիչքին և պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ–ի ու ԱՄՆ–ի տիեզերանավերի համակցմանը։

Հայաստանը հաճույքով էի նկարում. ռուս տիեզերագնացը պատմում է` ինչու է նկարել Երևանը

Լրահոս
0