ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկայում կտեսնենք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետևիր, արի՛ Երևան» ստեղծագործության հիման վրա նկարահանվող տեսահոլովակում: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։
Պարբերականի տեղեկություններով` այսօրվանից սկսվել են նկարահանման աշխատանքները: Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դրվագները նկարահանվել են առավոտյան:
«Հետևիր, արի՛ Երևան» երգի տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». Փաշինյանն աջակցել է ֆլեշմոբին
Նվագախմբի կատարմամբ ստեղծագործությունն արդեն ամբողջական ձայնագրված է «Էրեբունի-Երևան-2801» տոնակատարությունների շրջանակում:
Հիշեցնենք` Երևանն այս տարի իր տոնը կնշի հոկտեմբերի 19-ին: