ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով:
Նշենք, որ աշխատանքային այցով Թուրքմենստանում է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՌԴ–ում Թուրքմենստանի դեսպանատունը չի հաստատում Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրը