ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թուրքմենստանի մայրաքաղաքում մասնակցում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։
Աշխաբադ են ժամանել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները, ինչպես նաև Գործադիր կոմիտեի նախագահ` ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նախօրեին Մնացականյանը հանդիպում է ունեցել թուրքմեն գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները, առևտրատնտեսական կապերի և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Կարևորվել է Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից Մնացականյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի միջև երկկողմ հանդիպում չի սպասվում։
ՀՀ կառավարությունը դռնփակ ռեժիմով կքննարկի Սիրիայում ստեղծված վիճակն ու ՀՀ դիրքորոշումը
Նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին արտգործնախարարների խորհրդի նիստին նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի և ԱՊՀ ձևաչափում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև կընդունեն ԱՊՀ մասնակից երկրների ԱԳՆ–ների միջև գործընկերության աշխուժացման վերաբերյալ գործողությունների ծրագիրը, կքննարկեն ԶՈւ կապի համատեղ (միացյալ) համակարգի ստեղծմանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող հարցեր։
Նիստը տևելու է մինչև հոկտեմբերի 11-ը։
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը