00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ դուռդ փակում ես, որ մենակ մնաս, միշտ ամենասիրելի մարդու մատներն են դռան տակ մնում

© Photo : by Sona VanСона Ван поэтесса
Сона Ван поэтесса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռ 70-ականների վերջին ԱՄՆ-ում բնակություն հաստատած Սոնա Վանը գտավ օտարության մեջ իր փրկության եզրը, ինքնությունը չկորցնելու բանաձևն ու ամեն ինչ սկսեց նորից։ Թեև եղավ մի պահ, որ նույնիսկ ինքնասպանության մասին մտածեց։

Բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանը գրեթե 40 տարի է` ԱՄՆ-ում է ապրում: Բոլոր այս տարիների ընթացքում, սակայն, նա երբեք էլ Հայաստանից հեռու չի եղել. աշխարհագրական հեռավորությունն ինքնության զգացումն ավելի է սրում, ստիպում գտնել փրկության եզրեր: Նրա համար փրկօղակ դարձավ գրելը: Սոնա Վանն արժանացել է բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների, նրա գրականությունը համարվում է համամարդկային, իսկ անունը հաճախ շրջանառվում է Նոբելյան մրցանակի հավակնորդների շարքում: Նա իր մտորումների, ապրումների, մոլորակի ու մարդկության համար տագնապների մասին պատմել է Sputnik Արմենիային: Զրույցն այնքան անկեղծ էր, որ որոշեցինք հարցազրույցը ներկայացնել մենախոսության ձևով: Զրուցել է Մարիաննա Փայտյանը։

© Sputnik / Asatur YesayantsՍոնա Վան
Երբ դուռդ փակում ես, որ մենակ մնաս, միշտ ամենասիրելի մարդու մատներն են դռան տակ մնում - Sputnik Արմենիա
Սոնա Վան

Չընտրած գաղթ

Գաղթն իմ կյանքի ամենատխուր հիշողությունն է․․․ Հայրս քաղցկեղով ծանր հիվանդ էր, գիտեի, որ ամիսների կյանք է մնացել։ Ես մի տղայի հետ էի հանդիպում, անունը Քրիստ էր․ հորս ուրախացնելու համար արագացրի մեր ամուսնությունը, միայն թե նա տեսնի իմ ուրախությունը, այլապես ամուսնության դեռ պատրաստ չէի։

Սոնա Վանը Չինաստանում մրցանակ է ստանում - Sputnik Արմենիա
«Իմ գիրքն իմ արյան հիշողությունն է». Սոնա Վանն արժանացել է միջազգային բարձրագույն մրցանակի

Հայրս մահացավ, ամուսնուս ընտանիքն ԱՄՆ-ի վիզա էր ստացել, որոշեցին տեղափոխվել։ Ես արդեն հղի էի, ամուսինս էլ խոստացավ, որ եթե չհարմարվեմ, կվերադառնանք։ Հույս տվեց ինձ, ու մեկնեցինք․․․

Արտագաղթ ոչ միայն երկրից, այլև ապահովության տիրույթից, լեզվից

Հայերենից գաղթելն ինձ ավելի էր ցավ պատճառում, քան աշխարհագրական առումով իմ գաղթը: Երբ հայտնվում ես միջավայրում, որտեղ քեզ ոչ ոք չի հասկանում, և դու ոչ մեկին չես հասկանում․․․

Կարծես ակվարիումային ձուկ լինեի. շարժումներ կային, բայց դրանք ոչ ոք չէր հասկանում: Շատ դժվար էր, անկեղծ, անգամ ինքնասպանության մասին եմ մտածել: Հետո ինքնապաշտպանական բնազդն ինձ ստիպեց սիրել այդ վիճակը: Երբ քեզ չեն հասկանում, չեն նկատում, դառնում ես ազատ, անում ես այն, ինչ ուզում ես: Ազատության մի նոր տեսակ ձեռք բերեցի: Հետո հասկացա, որ անգլերենն ինձ օգնում է, որ հայերենն ավելի ճիշտ, ավելի սուր զգամ: Միգուցե գաղթն ինձ ավելի օգնեց։

Իմաստուն կենաց մեր ու հրեաների մասին, կամ ինչն է ցնցել Վասիլի Գրոսմանին Արարատյան հողում

Գիրը՝ որպես փրկության եզր

Ես ինձ ինչքան հիշում եմ՝ միշտ գրում եմ։ Հայրս ֆիզիկոս էր, բայց նաև շատ լավ գրում էր և նկարում։ Նա խրախուսում էր գրելը։ Եթե ինչ-որ բան էր պատահում, արդարանալու կարիք կար, ուզում էր դա գրավոր տեսնել: Երբ գնում էինք ամառային ճամբար, ստիպում էր, որ ամեն շաբաթ նամակներ գրեինք՝ մանրամասն, մի 2-3 էջով պատմեինք մեր առօրյայի մասին: Միշտ փրկության եզր եմ տեսել գրելու մեջ: Մինչև հիմա էլ այդպես է, երբ անհանգիստ եմ, իրականության հետ կապս կտրվում է հանկարծ, ուզում եմ գրել, որ կապս վերականգնեմ:

© Sputnik / Asatur YesayantsՍոնա Վան
Երբ դուռդ փակում ես, որ մենակ մնաս, միշտ ամենասիրելի մարդու մատներն են դռան տակ մնում - Sputnik Արմենիա
Սոնա Վան

Հայրս ասում էր․․․

Շատ եմ օգտագործում «Հայրս ասում էր…» միտքը։ Մինչև հիմա, երբ գրում եմ, գոյաբանական այլընտրանքի վրա եմ կենտրոնանում, անպայման նրա հետ խորհրդակցում եմ, միշտ գիտեմ, թե ինքը երբ է ասում` այո, երբ ոչ, երբ ինչպես է նայում: Կապն այնքան ուժեղ է իմ ու իր միջև, մինչև հիմա հաշվետու եմ իր առաջ: Երբեք բարձր ձայնով չի խոսել մեզ հետ, բայց մի հայացք ուներ, որ նայում էր, ուզում էիր՝ գետինը բացվի, դու ներս մտնես:

Дом Гранта Матевосяна в селе Агнидзор - Sputnik Արմենիա
Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

Այնպիսի զգացողություն է, որ Աստծո հետ երկնքից հսկում է ինձ, երկու տղամարդ նայում են վերևից։ Չեմ կարող ասել, թե որն է ավելի ազդեցիկ, երկուսն էլ հավասարազոր են, նույնիսկ հորս հետ ավելի շատ է կապն այն առումով, որ Աստծո աչքը բոլորին է հսկում հավասար աչքով, իսկ ես ուզում եմ, որ անձամբ ինձ նայեն, հորս հայացքն այդ առումով ինձ համար ավելի ճիշտ է, գիտեմ, որ հենց ինձ է ուղղված:

Ստեղծագործելը մերկանալու նման մի բան է, անպաշտպան ես դառնում

Գրելու համար պիտի ունենաս անհանգստություն, բայց դա չպիտի լինի անձնական, մամայի անհանգստություն, այլ մոլորակի, գոյության խնդիրների շուրջ անհանգստություն: Ես երջանիկ եմ, որ չունեմ անձնական մեծ հոգսեր: Ամենակարևորը` երեք երեխաներս լավ մարդ են: Նաև հարաբերությունների առումով են շատ երջանիկ։ Նուբարի՝ իմ երկրորդ ամուսնու հետ պաշտպանվածության զգացողություն ունեմ։ Ստեղծագործելը մերկանալու նման մի բան է, շատ անպաշտպան ես զգում, խոցելի ես դառնում:

Ցվետաևան և Իսահակյանը. ինչպես ընկերացան պոեզիայի հսկաները

Գրելու ժամանակ շատ հաճախ կտրվում եմ իրականությունից այն աստիճան, որ վտանգավոր է նույնիսկ փողոց անցնելը, շոշափելու զգացողությունն եմ կորցնում, երբեմն գնում եմ խանութ միայն նրա համար, որ կտորները շոշափեմ, հասկանամ, որ իրական են: Պատկերացրեք, թե այդ վիճակում ինչքան ճիշտ մարդ պետք է լինի կողքիդ, որ հասկանա, չքննադատի, չմեղադրի: Երբ դուռդ փակում ես, որ մենակ մնաս, միշտ ամենասիրելի մարդու մատներն են դռան տակ մնում: Ու ինքը պետք է ունենա այդ համբերությունը, որ հետո, երբ դուռդ բացես, թաքցնի ձեռքերը, որ չտեսնես, թե ինչ վնաս ես հասցրել:

Գրականությունը կրոնի նման է, սպիտակ թղթի մոտ ինչպես խորանի առջև չպիտի ստես

Երբեմն ինձ հարցնում են՝ հոգեբանությունը քեզ օգնու՞մ է մարդ ճանաչելու համար, ասում եմ՝ ոչ, պոեզիան է օգնում։ Հենց պոեզիան է օգնում, որ ավելի լավ հոգեբան լինեմ, այլ ոչ թե հակառակը: Սա նաև ինքնաբացահայտման ձև է։ Կարծում եմ՝ բանաստեղծն անկեղծ չլինելու իրավունք չունի: Ես գրելու պահին ոնց որ հայելու առաջ նստած լինեմ, չեմ կարող կեղծել իմ զգացողությունը՝ փոքրացնել, մեծացնել: Կարծում եմ՝ ստելու համար այնքան վայրեր կան, ամբողջ կյանքը մարդկանցից պահանջում է, որ ստեն: Երբ նստում ես սպիտակ թղթի առջև, դա խորանի պես է, գրականությունն ինձ համար կրոնի նման է:

Գիր, որն ունի սեռ, բայց գրականություն, որ չունի սահման

Ես մոլորակի քաղաքացի եմ․․․ Երբեք իմ մեջ նեղ ազգային իդենտիֆիկացիա չեմ զգացել: Քանի որ հայրս ֆիզիկոս էր, մենք մեծացել ենք մեծ պայթյունի մասին պատմություններով։ Հիմա ավելի շատ եմ զգում ազգային տեսակը, որովհետև դա ինքդ քեզ պաշտպանելու համար է, բայց չեմ մեծացել նեղ ազգայնական մտքերով:

Матенадаран - Sputnik Արմենիա
Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը. լուսանկար

Իմ ընտանիքում միշտ եղել է մարդ, տիեզերք, մոլորակ: Դա է երևի պատճառը, որ իմ գրականությունը ընդունվում է որպես համամարդկային, որովհետև այն թեմաները, որ ինձ անհանգստացնում են, ոչ թե հենց միայն հայ կնոջ թեմաներն են, այլ կին, մարդ Սոնա Վանի։ Իհարկե, ազգային գենը գրիդ մասնակից է դառնում, և ես շատ ուրախ եմ, որ այն զգացվում է, այնպես, ինչպես իմ գրի սեռն է երևում, որովհետև իմ կյանքի փորձը կնոջ կյանքի փորձ է:

Պատերազմը շիզոֆրենիա է

Ես պատերազմը չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում հող վերցնել, հող տալ: Ինչպե՞ս կարելի է մեկ անձի կյանք զոհաբերել ինչ-որ բանի համար, կյանքից թանկ բան չկա: Ես համարում եմ, որ պատերազմը շիզոֆրենիա է: Այսօր ավելի շատ ցավ կա աշխարհի երեսին, քան երբևիցե, ավելի շատ գաղթական, քան երբևիցե: Ես համարում եմ, որ պատերազմը կնոջ անհատական թշնամին է, որովհետև խլում է մեր զավակներին: Չեմ կարողանում տեսնել որդեկորույս մոր ցավը, չեմ կարողանում տեսնել այն մոր ցավը, որ նստած է զավակի կողքին, որի վերջույթները կտրվել են ականի պայթյունից:

Բայց ես գիտեմ, որ իմ խաղաղասիրական թեման Հայաստանի թեման չէ, որովհետև մենք ունենք թշնամի, ու մենք ստիպված են պաշտպանվել: Բայց ես հույս ունեմ, որ խաղաղության հանճարը հենց Հայաստանում է ծնվելու: Ես չգիտեմ, թե ոնց է ծնվելու, բայց գիտեմ, որ հայ կինն է «ծնելու»՝ առանց տղամարդու մասնակցության։ Նկատի չունեմ բիոլոգիական մասնակցությունը, այլ որ դա միայն կնոջ փոխանցած ինֆորմացիայի, գաղափարի, արժեքների ծնունդ է լինելու։ Եվ այդ ծնունդը լինելու է ոչ թե միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:

Театр оперы и балета им. Спендиаряна. Город Ереван - Sputnik Արմենիա
Կոստան Զարյանի վեպը վերատպվեց որպես իր վերադարձի խորհրդանիշ, բայց տխրեցրեց գրողին

Հ․Գ․ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գիրքը թարգմանվել է 23 լեզվով, արժանացել միջազգային հեղինակավոր մի շարք մրցանակների, այդ թվում Պոեզիայի և Արվեստի «Հոմեր» եվրոպական մրցանակը։ Հոկտեմբերի 8-ին Չինաստանում այն արժանացավ գրականության բարձրագույն մրցանակին։

Գրական գործունեությանը զուգահեռ Սոնա Վանն ամուսնու՝ բժիշկ Նուբար Ջանոյանի հետ արդեն երկար տարիներ է՝ ԱՄՆ-ում ոչ առևտրային գործունեությամբ են զբաղվում՝ անվճար բուժսպասարկում և խնամք այն մարդկանց համար, որոնք չունեն դրա հնարավորությունը։ Շուտով նման կառույց նաև Հայաստանում կգործի։ Հոկտեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում կկայանա Սոնա Վանի նոր՝ «Հայրս ասում էր․․․» գրքի շնորհանդեսը, որին կհաջորդի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա։

© Photo : by Sona VanՍոնա Վան
Երբ դուռդ փակում ես, որ մենակ մնաս, միշտ ամենասիրելի մարդու մատներն են դռան տակ մնում - Sputnik Արմենիա
Սոնա Վան
Լրահոս
0