00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

© Photo : press office of the President of RAДом Гранта Матевосяна в селе Агнидзор
Дом Гранта Матевосяна в селе Агнидзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրանտ Մաթևոսյանի տանը ջերմ և ուրախ մթնոլորտ է տիրում։ Գրողի եղբոր շնորհիվ տունը Տուն է մնացել և չի վերածվել «մեռած ցուցափեղկի»։

Նանա Մարտիրոսյան, Sputnik

Հրանտ Մաթևոսյանի հայրենի Ահնիձոր հասնելը բարդ է։ Ճանապարհը հողոտ ու քարքարոտ է, բազում շրջադարձներով։ Այնպիսի փոշի է բարձրանում, կարծես անապատում ես երթևեկում։ Այստեղ նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտ չկար, ու հենց ճանապարհին գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, մի պատմություն է հիշում։

© Sputnik / Nana MartirosyanԱհնիձոր գյուղը
Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը - Sputnik Արմենիա
Ահնիձոր գյուղը

«Մի անգամ հայրս տեղի իշխանություններին դիմեց, որ ճանապարհ սարքեն։ Իսկ գյուղի ղեկավարը մեր պապն էր` Հրանտ Մաթևոսյանի հայրը։ Նրան ասացին, որ ամեն ինչ արել են, գումար են փոխանցել ու ճանապարհը շուտով պատրաստ կլինի։ Նա ուրախ-ուրախ գյուղ  վերադարձավ ու զարմացավ`տեսնելով, որ տեխնիկա չկա։ Գյուղ մտնելիս նկատեց, որ պապը ճանապարհի վրա ինչ-որ բան է անում։ Երբ պապը տեսավ նրան, հարցեց․ «Էլ ի՞նչ կարայիր գլխիս բերեիր», - պատմում է Դավիթը ու նշում, որ կարգադրել են ճանապարհը խելքի բերել, բայց ոչ գումար են տրամադրել, ոչ տեխնիկա։

Президент Армен Саркисян посетил монастырский комплекс  Одзуна в рамках рабочего визита в Лорийскую область (20 июля 2019). Одзун - Sputnik Արմենիա
Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Կրտսեր Մաթևոսյանը պարբերաբար ընդհատում է պատմությունն ու բարբառով պատասխանում զանգերին։ Մեքենայի մեջ գտնվող մարդիկ նկատում են, որ նա չի մոռացել անցյալն ու իսկական լոռեցու բարբառով է խոսում։ Գյուղում բոլոր անցորդները սկսում են գրկախառնվել ու համբուրել նրան։ Պարզվում է` գյուղացիների մեծ մասը նրա բարեկամներն են։ Բակում շարվել են գրողի բոլոր ազգականները՝ եղբայր Համոն (նրա անունը Համլետ է, բայց չի սիրում, երբ այդպես են ասում), նրա երեխաները, զարմիկները, թոռները և այլն։ Նրանք շատ են, ու բոլորը նման են իրար։ Իսկ տան մոտ պառկած է տան ալարկոտ պահակը՝ Ռոբերտ անունով շունը, որին քնքշորեն Բոբ են ասում։

«Մենք Տունը մեծատառով ենք գրում, որովհետև տունը մենք ենք, մեր մեծ գերդաստանը», - ասում է Համո Մաթևոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Իսկ հետո պատմում է, որ tունը կառուցվել է 1936 թվականին, երբ Հրանտ ու Հրաչյա եղբայրները դեռ շատ փոքր էին, իսկ ինքy ծնված էլ չէր։ Ծնողների խոսքերն է փոխանցում, որ դժվար է եղել կառուցելը, վատ ժամանակներ էին։ Այժմ նա ապրում է այդ տանն ու պարբերաբար մտորում՝ արդյոք արժե՞ այն տուն-թանգարան դարձնել։

© Sputnik / Nana MartirosyanՌոբերտ անունով շունը, որին քնքշորեն Բոբ են ասում
Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը - Sputnik Արմենիա
Ռոբերտ անունով շունը, որին քնքշորեն Բոբ են ասում

«Տունը պետք է տուն լինի, թանգարանը ասես մահացած ցուցափեղկ լինի։ Ուզում եմ, որ այստեղ միշտ կյանքը զգացվի։ Չէ որ սա մեր հայրական տունն է ու ամենաթանկն է մեզ համար։ Մարդիկ կարող են այն անշուք ու հասարակ համարել, բայց ինձ համար ավելի շքեղ տեղ չկա։ Հենց այսպիսին պետք է լինի գրողի տունը, այսպիսի մթնոլորտով ու կոլորիտով։ Բայց ինձ անհանգստացնում է մի հարց՝ ինձնից հետո ի՞նչ է լինելու»,- անկեղծանում է կրտսեր Մաթևոսյանը։

Նա ասում է, որ Հրանտի ամեն մի այցելությունը տունը ջերմությամբ և ուրախությամբ էր լցնում։ Նա քնքշորեն էր վերաբերվում բարեկամներին ու սիրում էր նրանց ասել` լավե ջան։ Գրողը պաշտում էր այս տան ամեն մի անկյունն ու դժգոհ էր լինում, երբ ինչ-որ բան փոխում էին։

«Մշակութային հեղափոխության համար չկա ճանապարհային քարտեզ». Դավիթ Մաթևոսյան

«Հրանտն ասում էր․«Էս գյադեն էլի մի բան փչացրել ա, բայց ապրես» ու սա բավարար էր նրա կարծիքն իմանալու համար»,  -հիշում է գրողի եղբայրը։

Այս տանը բոհեմական երեկոներ էին անցկացվում։ Այստեղ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ չէին լինում, այստեղ համեստ խնջույքներ էին անում գրողներն ու արվեստագետները։ Վանո Սիրադեղյանն էր հաճախ գալիս, բայց նրան ի սկզբանե զգուշացրել էին, որ նա որպես գրող է մասնակցում։ Սիրադեղյանին անվանական փեթակ էին նվիրել, որը մինչև հիմա էլ տան բակում է։ Հյուրերը շատ էին՝ Համո Սահյանը, Ֆելիքս Մելոյանը, Լևոն Խեչոյանը, Ռուբեն Հովսեփյանն ու նույնիսկ ռուս գրող Անդրեյ Բիտովը։

© Sputnik / Nana MartirosyanՍիրադեղյանի անվանական փեթակները
Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը - Sputnik Արմենիա
Սիրադեղյանի անվանական փեթակները

«Մի անգամ Ռուբեն Հովսեփյանն ինձ հարցրեց՝ ինչի՞ համար եմ պահում հին սեյֆը։ Ասացի, որ թունդ օղին պահեմ մեջը, մինչև իր գալը։ Նա ժպտաց ու ասաց․ «Այո, արժե»։ Բայց այլևս չեկան։ Ցավները տանեմ, կարոտի չափ կարոտում եմ նրանց», - խոստովանեց Համո հորեղբայրը։

«Հայաստանը կինո է»․ ինչի մասին է Անդրեյ Բիտովը նախազգուշացրել Երևան եկողներին

Հետո նա շրջվեց դեպի ճանապարհն ու ձեռքը մեկնելով ասաց, որ Ահնիձորի ճանապարհն իր եղբոր համար ազատության ու սիրո ճանապարհ էր։ Նա բազմիցս ասել է, որ երբ քաղաքի ասֆալտը վերջանում է, ու Ահնիձորի ճանապարհ է սկսվում, իր շունչը բացվում է։ Համոյի հետ էլ է այդպես, Տան ճանապարհն ամենալավն է, նույնիսկ եթե շատերի համար այն սարսափելի է թվում։

Լրահոս
0