Նրա յուրաքանչյուր քայլը արձանագրում են տեսախցիկներն ու ֆոտոխցիկները, երկրպագուներն էլ՝ բաց չեն թողնում սիրելի աստղի հետ լուսանկարվելու և մի երկու բառ փոխանակելու բացառիկ հնարավորությունը։
Ինչպե՞ս է անցկացրել իր օրը, ո՞ւր է գնացել, որտե՞ղ և ի՞նչ ելույթ է ունեցել, ո՞ւմ է հանդիպել․Քիմի գերհագեցած օրվա մանրամասներն ու ուշագրավ դրվագներն, անխոս, հետաքրքրում են յուրաքանչյուր երկրպագուի։
«Երբեք չեմ հանձնվի». Քարդաշյանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը
Հայկական արմատներով գեղեցկուհու հայաստանյան այցի երկրորդ օրն, իսկապես, գերհագեցած էր։ Նա հասցրեց զեկույցով հանդես գալ Հայաստանում անցկացվող WCIT 2019 համաշխարհային ֆորումում, պատասխանեց լրագրողների հարցերին, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, շրջեց Երևանի փողոցներում, համտեսեց հայական լավաշը և հայ գործարարների հետ մի շարք գործնական հանդիպումներ ունեցավ։
Քարդաշյանը երեխաների հետ կարմիր վարդեր դրեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ. տեսանյութ
Ամբողջ օրվա ընթացքում Քարդաշյանին ուղեկցել է նաև Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը։ Արդյունավետ օրվա կարևորագույն դրվագներն անմահացրել են Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողները։ Վայելեք մեր գործընկերների քրտնաջան աշխատանքի արդյունք ֆոտոռեպորտաժը։