ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը WCIT 2019 համաժողովում պատմել է իր բիզնես կայսրության և մեդիա ոլորտում ունեցած հաջողության մասին։
Երբ ի պատասխան նրան ասացին, որ «հավանաբար կանայք ավելի պերֆեկցիոնիստ են, քան տղամարդիկ», նա ծիծաղեց.
«Դուք դեռ ամուսնուս չգիտեք։ Չեմ կարծում, որ նրանից ավելի ուժեղ պերֆեկցիոնիստ կա»։
Քիմը պատմեց, որ աշխատասիրության հարցում զիջում է միայն իր ամուսնուն` հայտնի ռեփեր և գործարար Քանյե Ուեսթին։ Քիմի խոսքով` հեռուստատեսային ոլորտում աշխատելու իր երազանքի վրա աշխատել է 14 տարեկանից և հասել է ուզածին։
«Եթե հասկանում ես, որ քո բոլոր քայլերը քո պատմության մի մասն են, քեզ համար ավելի հեշտ է լինում կատարելագործվել և աշխատել սեփական սխալների վրա»,–խորհուրդ տվեց ռեալիթի շոուի աստղը։
«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ հիմա կցանկանայի լինել». Քիմ Քարդաշյանը` Երևանում
Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում ռեփեր Քանյե Ուեսթն առաջին անգամ է տանը բոլորովին մենակ մնացել. կինը` Քիմ Քարդաշյանը, բոլոր չորս երեխաներին իր հետ Երևան է բերել։
Զույգը երկու դուստր և երկու որդի ունի։ Ամենափոքրը` Պսալմը ընդամենը 4 ամսական է։ Նրան, ինչպես և Քարդաշյան–Ուեսթ զույգի երրորդ երեխային փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել։
Ինչպես են Քիմ Քարդաշյանին դիմավորում երկրպագուները Երևանում. տեսանյութ
Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9–ը։ Քարդաշյանը համաժողովին մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։