ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Տոլմա, հայկական խոհանոցի այլ համեղ ուտեստներ, աղցան, աղանդեր. ամերիկյան ամենահայտնի ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, քույրը` Քորթնին, և որդին` Սեյնթը, այսօր ճաշել են «Դոլմամա» ռեստորանում:
![Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2068/15/20681543_0:0:1281:854_600x0_80_0_0_7e4476cfacaf6439f87b20b5740af0b3.jpg)
Ռեստորանի մենեջերը Sputnik Արմենիային հայտնեց, որ ճաշի հաշիվը դեռ փակված չէ, ամբողջ օրն ակտիվ աշխատանքային եռուզեռի մեջ են եղել, այս պահին էլ աստղին և նրա ընտանիքին սպասարկած մատուցողներն աշխատանքի են, այնպես որ պատվիրված բոլոր ուտեստները նշել դեռ չի կարող, չի հասցրել ծանոթանալ պատվերին ամբողջապես:
![Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2068/15/20681593_0:0:1413:942_600x0_80_0_0_bd8f0700b9578075e96f2404d9cfb707.jpg)
Հավանաբար, Քիմին այս ռեստորանի ճաշացանկը դուր է գալիս, որովհետև նա առաջին անգամ չէր այստեղ:
![Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2068/16/20681628_0:0:1326:884_600x0_80_0_0_570c1099e474cbc2c3a658bb95ba113f.jpg)
2015 թվականին` հայաստանյան առաջին այցի ընթացքում, Քարդաշյանն ու քույրը` Քլոեն, կրկին ճաշել էին այս ռեստորանում:
Հիշեցնենք, որ Քիմը Հայաստան է ժամանել երեկ գիշեր։ Նրա երևանյան այցելության գլխավոր նպատակը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ WCIT 2019-ին մասնակցելն է: Նա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում հանդես է գալու դասախոսությամբ «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ԶԼՄ-ների, լրագրության և արվեստի վրա» թեմայով:
«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը
Բայց սա ամենը չէ: Սպասվում է, որ հաջողակ գործարար Քիմն անձամբ ուսումնասիրելու է հայաստանյան ներքնազգեստի շուկան: Քիմ Քարդաշյան-Ուեսթը մտադիր է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն հիմնել: Այս մասին նա անձամբ տեղեկացրել էր Twitter-ի իր էջում:
Այնպես որ, այցի շրջանակում Քարդաշյանն իր թիմի հետ ծրագրում է այցելել հայկական մի քանի արտադրամասեր:
Քարդաշյանն արդեն հասցրել է լինել Էջմիածնում։