ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան ամենահայտնի ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու քույրը` Քորթնի Քարդաշյանը, քիչ առաջ դուրս եկան հյուրանոցից, որի դիմաց երկրպագուների հոծ բազմություն էր հավաքվել։
Նրանք ողջունեցին հավաքվածներին, լուսանկարվեցին, նստեցին մեքենան ու հեռացան անհայտ ուղղությամբ։
![Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից ու «անհետացավ». Աբովյանում ասեղ գցելու տեղ չկար Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից ու «անհետացավ». Աբովյանում ասեղ գցելու տեղ չկար - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2067/81/20678179_0:0:1600:1065_600x0_80_0_0_798350e59c9f00b98bbc6b9eb3113bb1.jpg)
Նշենք, որ տևական ժամանակ Աբովյան փողոցում խցանում էր, ինչ–որ պահի փողոցի այն հատվածում, որտեղ գտնվում է հյուրանոցը, ասեղ գցելու տեղ չկար։
![Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից ու «անհետացավ». Աբովյանում ասեղ գցելու տեղ չկար Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից ու «անհետացավ». Աբովյանում ասեղ գցելու տեղ չկար - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2067/89/20678914_0:0:1600:1065_600x0_80_0_0_bde60bfaf1cfea68969cfa432c53b770.jpg)
Հիշեցնենք, որ Քիմը Հայաստան է ժամանել երեկ գիշեր։ Նրա երևանյան այցելության գլխավոր նպատակը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ WCIT 2019-ին մասնակցելն է: Նա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում հանդես է գալու դասախոսությամբ «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ԶԼՄ-ների, լրագրության և արվեստի վրա» թեմայով:
«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը
Բայց սա ամենը չէ: Սպասվում է, որ հաջողակ գործարար Քիմն անձամբ ուսումնասիրելու է հայաստանյան ներքնազգեստի շուկան: Քիմ Քարդաշյան-Ուեսթը մտադիր է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն հիմնել: Այս մասին նա անձամբ տեղեկացրել էր Twitter-ի իր էջում:
Այնպես որ, այցի շրջանակում Քարդաշյանն իր թիմի հետ ծրագրում է այցելել հայկական մի քանի արտադրամասեր:
Քարդաշյանն արդեն հասցրել է լինել Էջմիածնում։