ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 6-ին ու առաջիկա շաբաթվա աշխատանքային օրերին` մինչև հոկտեմբերի 10-ը, Հայաստանում ձևավորված ջերմ, առանց տեղումների եղանակը կպահպանվի։ Տեղումներ չեն նախատեսվում։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին կլինի հարավարևելյան՝ 3-8 մ/վ, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։
Երևանում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +31 աստիճանի, իսկ գիշերը կնվազի մինչև +13 աստիճան։
Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի մարզում, որտեղ ցերեկը այն կհասնի +33 աստիճանի։