ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Դիլիջանի թունելից դեպի Դիլիջան տանող հատվածում՝ 4-րդ ոլորանում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մետր սահել դեպի ձորը, այնուհետև բախվել ծառին և կողաշրջվել, տեղեկացնում է ԱԻՆ–ը։
Դեպքի մասին ահազանգը ստացել է հոկտեմբերի 6-ին, ժամը 16:11-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Volkswagen-ը մետաղի ջարդոնի է վերածել բնության գրկում հանգստացող 3 եղբոր մեքենաները
«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (Անահիտ Մ., ծնված 1978 թ.) և ուղևորները (Արկադի, ծնված 1975 թ., Արթուր, 2002 թ., Ալվինա, 2008 թ., Ագնեսա, 2008 թ. Ա.-ներ և Աստղիկ Դ., 1947 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններիս տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Սարսափելի վթար Երևան–Արմավիր ճանապարհին. վարորդը դուրս է շպրտվել մեքենայից. լուսանկար
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վերամբարձ կռունկի օգնությամբ այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: