00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան․ հավելվածը «գտնում» է կատարակտը, իսկ տեխնոհսկաները զարմացնում են երկրպագուներին

© Unsplash / Chase ChappellМолодые люди со смартфонами
Молодые люди со смартфонами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Apple-ը պատրաստվում է բյուջետային նոր սմարթֆոն ներկայացնել, որը գրեթե չի տարբերվի iPhone 8-ից, իսկ Microsoft-ի նոր համակարգիչը «կծած խնձորի» ամենավերջին մոդելի նոթբուքից երեք անգամ հզոր է։ Այս նորություններն առավել հետաքրքրիր կլինեն տեսողական խնդիրներ ունեցողների համար։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ արհեստական բանականությունը կարող է բժիշկներից գրեթե 6 ամիս շուտ ախտորոշել կատարակտը, իսկ Apple-ը հուսադրեց գումար չունեցող «այֆոնասերներին»։

Հավելված, որը գուցե կփրկի ձեր տեսողությունը

Բեյլորի համալսարանի հետազոտողները նախագծել են մի հավելված, որը կոչվում է CRADLE և նախատեսված է Android և iOS համակարգերի համար։ Այդ հավելվածը, օգտագործելով մեքենայական ուսուցումը և ուսումնասիրելով լուսանկարները, գտնում է աչքերի հիվանդությունների վաղ ախտանիշները, կարողանում է հայտնաբերել հնարավոր ռետինոբլաստոմներ, կատարակտ և այլ հիվանդություններ։ Այս մասին հայտնում է ScienceAdvances-ը։

Прохожая у магазина Xiaomi в Ереване - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. «լայքերի» քանակը թաքցնող Facebook-ն ու ծալվող սմարթֆոնի էժան տարբերակը

Գիտնականները հավելվածը փորձարկել են 40 երեխայի (որոնցից կեսը աչքերի տարատեսակ հիվանդություններ են ունեցել) 53 000 լուսանկարները։ Արհեստական բանականության համակարգը բժիշկների ախտորոշումից մոտավորապես կես տարի առաջ 16 երեխայի մոտ կարողացել է հայտնաբերել հիվանդությունները։

IEEE Spectrum պարբերականն էլ գրում է, որ հավելվածը օգտակար է բոլորի համար՝ անկախ տարիքից։ Սակայն ավելի օգտակար է երեխաների այն տարիքային խմբի համար, որը տեսողության հետ խնդիրներ ունի, բայց չգիտի դրա մասին։

Չնայած հաջողված հետազոտություններին՝ նախագծողները զգուշացնում են, որ ԱՄՆ-ի դեղերի և բժշկական սարքավորումների վերահսկողության կազմակերպությունը դեռևս չի հաստատել հավելվածը, և դրա շնորհիվ ստացված արդյունքները պաշտոնական ախտորոշում չեն համարվում։ Ինչպես Apple Watch-ի սրտագրության դեպքում, ավելի հավաստի ախտորոշում ստանալու համար դեռևս պետք է դիմել բժշկի։

Նոր բյուջետային սմարթֆոնի Apple-ից

TFI Securities վերլուծաբան Մին-Չի Կուոն հայտնել է, որ Apple-ը 2020 թվականի առաջին եռամսյակում պատրաստվում է թողարկել iPhone SE բյուջետային սմարթֆոնի հետևորդին։

Հետազոտական աշխատությունում Կուոն նշում է, որ սարքը կստանա iPhone 8-ին բնորոշ դիզայն և տեխնիկական պարամետրեր, բայց ավելի արագ՝ A13 Bionic չիպով և 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Այս մասին հայտնում է macrumors-ը։

Фестиваль пантомимы в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ քո իսկ դեմքով էմոջիներ, ծածուկ քարտեզ և 8K հեռուստացույց

Մնացած ամեն ինչով iPhone SE2-ը նման է լինելու iPhone 8-ին։ Բյուջետային սմարթֆոնը չի ստանա դեմքով էկրանի կողպեքը բացելու հնարավորություն․ դա առաջվա պես կարվի մատնահետքի միջոցով։

Վերլուծաբանը կարծում է, որ սա շատ լավ կանդրադառնա Apple-ի վրա, և iPhone-ի շուկայական բաժինը կբարելավվի։ Նրա խոսքով՝ iPhone SE2-ը լավագույն տարբերակը կդառնա այն մարդկանց համար, որոնք դեռ iPhone 6 կամ iPhone 6 Plus են օգտագործում, ուզում են մնալ Apple-ի ընտանիքում, բայց ավելի բարձր մոդելի սարքեր գնելու հնարավորություն չունեն։ Նախատեսվում է, որ 2020 թվականին կթողարկվի 30-40 մլն նորացված գաջեթ։

Շատ հնարավոր է, որ Apple-ն իր նոր սարքը ներկայացնի մարտին նախատեսված ցուցադրության ժամանակ։

Ինչերո՞վ զարմացրեց Microsoft-ն ամբողջ աշխարհին

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Microsoft-ի ցուցադրությունը, որի շնորհիվ հասկանալի դարձավ՝ ընկերությունը չի պատրաստվում հետ մնալ իր մրցակից տեխնոգիգանտներից։

Ամերիկյան ընկերությունը հանդես եկավ մի շարք նորություններով՝ սկսած համակարգչից, վերջացրած ականջակալով։

Նյու Յորքում կայացած ցուցադրության ժամանակ ընկերության փոխնախագահ Պանոս Պանայը ներկայացրեց լրիվ նոր տեսակի Surface Neo սարքը, որը երկու 9 դյույմանոց էկրան ունեցող նոթբուք է։ Neo-ն աշխատում է նորագույն պրոցեսորով, որը նախատեսված է հենց երկու էկրան ունեցող սարքավորումների համար։

Мужчина рассматривает телефон iPhone XS Max в магазине re:Store (28 сентября 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ Apple-ի «եռաչքանի» սմարթֆոնը մեմերի է վերածվել. լուսանկարներ

Նմանատիպ սարքավորում է Lenovo ընկերության Yoga Book C930-ը, որը բաղկացած է երկու 10 դյույմանոց էկրանից, որոնցից մեկը սենսորային ստեղնաշարի դեր ունի։ ASUS-ը 2018 թվականին նույնպես ներկայացրեց նմանատիպ սարք, բայց մասսայական վաճառքում դա այդպես էլ չհայտնվեց։

Surface Neo-ն աշխատում է Windows 10X օպերացիոն համակարգով, որն այնքան էլ մեր իմացած Windows-ը չէ, բայց կարող է աշխատել սովորական win32 ծրագրերի մեծ մասի հետ։ Սպասվում է, որ սարքը շուկայում կհայտնվի հաջորդ տարվա վերջին։

Բացի սրանից, ներկայացվեց նաև առանց արտասովոր դիզայնի Surface Laptop 3-ը, որը, ըստ ընկերության, 3 անգամ արագ է աշխատում, քան MacBook Air 2019-ը։ Արտաքնապես նոթբուքը նման է իր 2-րդ սերնդի ներկայացուցչին, բայց այժմ Microsoft-ը կթողարկի համակարգչի 13,5 և 15–դյույմանի տարբերակները։

Սարքի համար արդեն ընդունվում են նախնական պատվերներ, դրանք կսկսվեն վաճառվել հոկտեմբերի 22-ից։ 13,5–դյույմանի տարբերակը կարժենա 999, իսկ 15–դյույմանին՝ 1199 դոլար։

Իսկ հիմա` ամենահետաքրքիր նորությունը։ Ընկերությունն իր երկրպագուներին զարմացրեց երկու էկրանից բաղկացած սմարթֆոնով, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Արտաքնապես նման է վերևը նշված Surface Neo նոթբուքին։ Սարքը բաղկացած է երկու 5,6–դյույմանի էկրաններից, որոնցից ամեն մեկը կարելի բացել և փակել 360 աստիճանի շրջակայքում։

​Surface Duo-ն այս պահի դրությամբ ամենահզոր պրոցեսորներից մեկն ունի, բայց մինչև սարքի զանգվածային թողարկման պահը՝ 2020 թվականի վերջ, վաճառքում կլինեն ավելի հզոր չիպսետներով հագեցած սմարթֆոններ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Խելացի ժամացույցը մարդու կյանք է փրկել

Սինգապուրում թռչող տաքսու հրապարակային թռիչքը կկայանա մոտակա ամիսներին

Աշխարհը վարակվել է նոր չելենջով

Լրահոս
0