ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆը քիչ առաջ ժամանեց Հայաստան։
Սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Ջորկաեֆը ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն կարգավիճակով Հայաստանում է լինելու հոկտեմբերի 6-ից 9-ը։
Նշենք, որ Ջորկաեֆը մասնակցել է սոցիալական զարգացման նախագծերին, որոնք ինքն էլ համակարգել է (Յուրի Ջորկաեֆի հիմնադրամ): ՖԻՖԱ-ի հիմնադրամում նա կաշխատի Ջոյս Քուկի հետ: